https://arm.sputniknews.ru/20231206/hajastani-sparvoghakan-shukajum-2023-t-nvojemberin-12amsja-gnankumy-kazmel-e-05-69707567.html
Հայաստանի սպառողական շուկայում 2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնանկումը կազմել է 0.5%
Հայաստանի սպառողական շուկայում 2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնանկումը կազմել է 0.5%
Sputnik Արմենիա
ՀՀ բոլոր քաղաքներում 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3–0.8%–ով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: 06.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-06T23:57+0400
2023-12-06T23:57+0400
2023-12-06T23:57+0400
տնտեսություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
վիճակագրություն
մթերք
գներ
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69718169_0:0:1411:795_1920x0_80_0_0_ecc2d5e20664c12fd963afa96f35f4be.png
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնանկումը (2023 թ. նոյեմբերը 2022 թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Կոմիտեից միաժամանակ նշում են, որ 2023 թ. հոկտեմբերի համեմատ նոյեմբերին գրանցվել է 0.5% գնաճ:ՀՀ բոլոր քաղաքներում 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3–0.8%–ով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաք Երևանում սպառողական գներն աճել են 0.5%-ով:ՀՀ սպառողական գները նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մասնավորապես սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում` 0.1%, ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների շուկայում` 8.5 %, հագուստի և կոշիկի շուկայում` 5.6 %, առողջապահության ոլորտում` 3.2 %, տրանսպորտի ոլորտում` 0.7 % և այլն։Ինչ վերաբերում է պարենամթերքին, ապա 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ մակարոնեղենի գները նվազել են 11.5%-ով, բրնձինը՝ 4.0%-ով, իսկ 2023 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.3% և 0.8% գնաճ:Տավարի մսի գինը 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, թարմ կաթինը՝ 3.4%-ով, մինչդեռ խոզի և ոչխարի մսերի գները նվազել են 11.0% և 2.0%- ով:Ձվի գինը 12 ամսում աճել է 0.8%-ով, ալկոհոլային խմիչքի գները` 5.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 11.4%-ով:Ինչ վերաբերում է փոխարժեքին, ապա 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների 0.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի փոխարժեքի 0.4% նվազմամբ (ՀՀ դրամն արժևորվել է):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69718169_119:0:1320:901_1920x0_80_0_0_aeb598e49179cc355ea74a48ab7ea6b2.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, մթերք, գներ, ինֆոգրաֆիկա
տնտեսություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, մթերք, գներ, ինֆոգրաֆիկա
Հայաստանի սպառողական շուկայում 2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնանկումը կազմել է 0.5%
ՀՀ բոլոր քաղաքներում 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3–0.8%–ով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնանկումը (2023 թ. նոյեմբերը 2022 թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Կոմիտեից միաժամանակ նշում են, որ 2023 թ. հոկտեմբերի համեմատ նոյեմբերին գրանցվել է 0.5% գնաճ:
ՀՀ բոլոր քաղաքներում 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3–0.8%–ով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաք Երևանում սպառողական գներն աճել են 0.5%-ով:
ՀՀ սպառողական գները նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մասնավորապես սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում` 0.1%, ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների շուկայում` 8.5 %, հագուստի և կոշիկի շուկայում` 5.6 %, առողջապահության ոլորտում` 3.2 %, տրանսպորտի ոլորտում` 0.7 % և այլն։
Կոմիտեից նաև նշում են, որ 2023 թ. հունվար–նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1%, մինչդեռ 2022 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ։
Ինչ վերաբերում է պարենամթերքին, ապա 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ մակարոնեղենի գները նվազել են 11.5%-ով, բրնձինը՝ 4.0%-ով, իսկ 2023 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.3% և 0.8% գնաճ:
Տավարի մսի գինը 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, թարմ կաթինը՝ 3.4%-ով, մինչդեռ խոզի և ոչխարի մսերի գները նվազել են 11.0% և 2.0%- ով:
Ձվի գինը 12 ամսում աճել է 0.8%-ով, ալկոհոլային խմիչքի գները` 5.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 11.4%-ով:
Ինչ վերաբերում է փոխարժեքին, ապա 2023 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների 0.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի փոխարժեքի 0.4% նվազմամբ (ՀՀ դրամն արժևորվել է):