00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երախտամոռություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի հարցում իրեն ուղղված մեղադրանքների մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է Արցախը վերադարձնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար։ ՀՀ վարչապետը պատասխանում է։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երախտամոռություն․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս մեկ բառով կարելի է բնորոշել այն մեղադրանքները, որոնք ուղղվում են ՀՀ կառավարությանն ու առհասարակ Հայաստանի Հանրապետությանը, թե ինչ-որ իրավիճակում Արցախին մենակ են թողել կամ անտարբեր են Արցախի կորստի նկատմամբ։
Նա այդ մասին հայտարարեց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե կառավարությունը որևէ բան չի ձեռնարկում Արցախի պատմական տարածքը հետ բերելու, գոնե այդ ուղղությամբ բանակցելու համար։

«Որպես ՀՀ վարչապետ իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է։ Եվ իմ լիազորությունների շրջանակը, ՀՀ Սահմանադրությունն ինձ տալիս է պատասխանատվություն ՀՀ ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0