00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄԷ-ն արաբական աշխարհում Ռուսաստանի գլխավոր առևտրային գործընկերն է. Պուտին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՌուսաստանի և ԱՄԷ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը
Ռուսաստանի և ԱՄԷ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Ռուսաստանի և ԱՄԷ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ի ղեկավարին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կկայանա Կազանում 2024 թվականի հոկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄԷ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները: Ողջույնի խոսքում ԱՄԷ ղեկավարը Ռուսաստանի նախագահին անվանել է «սիրելի բարեկամ»:
Աբու Դաբիում ԱՄԷ ռազմաօդային ուժերը Պուտինին դիմավորել են Ռուսաստանի դրոշի գույներով ինվերսիոն ամպերով և թնդանոթների համազարկերով: Նախագահական պալատ տանող ճանապարհին փողոցները զարդարված են եղել ՌԴ և ԱՄԷ դրոշներով։
Վլադիմիր Պուտինը ԱՄԷ նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այսօր երկու երկրների հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի: Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն արաբական աշխարհում Ռուսաստանի գլխավոր առևտրային գործընկերն է։ Անցած տարի փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 60,7%-ով: Իսկ այս տարի էլ ավելի բարձր ցուցանիշներ են սպասվում։ Ակտիվ զարգանում է համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում. անցյալ տարի մոտ 1 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելել ԱՄԷ, նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Ռուսաստանը կզարգացնի ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում. Պուտին
Բացի այդ, ԱՄԷ-ում բացվել է ռուսական դպրոց և հողատարածք է տրամադրվել ուղղափառ եկեղեցու կառուցման համար։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ բանակցություններում քննարկվելու է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արաբական կողմին կտեղեկացվի նաև Ուկրաինայում ճգնաժամի հետ կապված իրավիճակի մասին։
Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ի ղեկավարին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, որը կկայանա Կազանում 2024 թվականի հոկտեմբերին։
«Ողջունում եմ ձեզ, իմ սիրելի բարեկամ Վլադիմի Պուտին, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ուրախ եմ ձեզ կրկին տեսնելու համար»,-ասել է Ալ Նահյանը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄԷ-ի հարաբերությունները պատմական բնույթ են կրում: Վերջին շրջանում համագործակցությունը զարգացել է տարբեր ոլորտներում՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ ԱՄԷ-ի ղեկավարը հատուկ ընդգծել է Պուտինի արդյունավետ դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
«Այս առումով ես ուզում եմ ասել, որ ԱՄԷ-ն Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքում՝ Ծոցի տարածաշրջանում։ Եվ կցանկանայի նշել, որ ԱՄԷ-ն նաև Ռուսաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողն է։ Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ոչ նավթային ոլորտում ներդրումներն աճել են 103%-ով։ Կցանկանայի առանձին նշել, որ սա աննախադեպ թռիչք է, որը ցույց է տալիս մեր երկրների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Եվ ես ուրախ կլինեմ շարունակել մեր համատեղ աշխատանքը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման նպատակով»,-հայտարարել է ԱՄԷ նախագահը։
Ընդ որում, առաջնահերթությունը կտրվի այնպիսի ոլորտների, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքներն ու բարձր տեխնոլոգիաները։
Լրահոս
0