00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ԵՄ–ին անդամակցելու մտադրություն չունի, սակայն Ալիևը գործընկերության հույս ունի

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Իլհամ Ալիև
Բաժանորդագրվել
Միևնույն ժամանակ նա բողոքել է, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի հետ հարաբերությունները նվազագույնի է հասցրել։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի նախապատրաստմանն ուղղված բանակցությունները դադարեցվել են, Բաքուն հույս ունի, որ այդ փաստաթղթի շուրջ խորհրդակցությունները կվերսկսեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք ակտիվ աշխատում էինք համագործակցության վերաբերյալ նոր փաստաթղթի վրա։ Ներկա պահին այդ աշխատանքը դադարեցվել է, բայց հուսով եմ, որ այն կրկին կշարունակվի և ավարտին կհասցվի, քանի որ այդ փաստաթղթի ավելի քան 90%–ը համաձայնեցված է», – ասել է Ալիևը Բաքվում կայացած համաժողովի ժամանակ։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի նախատեսում ԵՄ անդամ դառնալ, երկրի արտաքին քաղաքական հայեցակարգում նման նպատակ չկա։ Սակայն հարաբերություններն ընդհանուր առմամբ դրական է գնահատում։
«Սա շատ պրագմատիկ մոտեցում է, քանի որ մեզ երբեք այնտեղ չեն ընդունի։ Եվ դրա պատճառը հայտնի է», – նշել է Ալիևը։
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը
Միևնույն ժամանակ նա բողոքել է, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի հետ հարաբերությունները նվազագույնի է հասցրել։
«ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը (Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը), որն այժմ Բաքվում է, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի և Ադրբեջանի դեմ մեղադրանքներ է առաջադրել։ Եթե նա նման հայտարարություն է արել, դա նշանակում է, որ հարաբերություններն առաջվանը չեն լինի բոլոր ուղղություններով։ Մենք դա այդպես ենք հասկացել», – ասել է նա։
Ադրբեջանի և ԵՄ–ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը 4 բլոկ է ներառում։ Այժմ բաց են մնում որոշ հարցեր առևտրատնտեսական մասով։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։
Լրահոս
0