https://arm.sputniknews.ru/20231205/vtang-ka-vor-gazaji-hatvatsi-hakamartutjuny-kveratshi-taratsashrjanajin-paterazmi-erdvoghan-69638297.html
Վտանգ կա, որ Գազայի հատվածի հակամարտությունը կվերաճի տարածաշրջանային պատերազմի. Էրդողան
Վտանգ կա, որ Գազայի հատվածի հակամարտությունը կվերաճի տարածաշրջանային պատերազմի. Էրդողան
Sputnik Արմենիա
Էրդողանն ասել է` անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ սիրիացիները կամավոր վերադառնան հայրենիք: 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T15:14+0400
2023-12-05T15:14+0400
2023-12-05T16:14+0400
ռեջեփ թայիփ էրդողան
իսրայել
գազայի հատված
թուրքիա
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69640157_0:143:1600:1043_1920x0_80_0_0_ef851111c2f7e43c8dbbd7b23ed5f588.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերաճելու վտանգի մասին: Այս մասին նա հայտարարել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ։Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել սիրիացիների համար, որ կարողանան հայրենիք վերադառնալ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
գազայի հատված
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69640157_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d9304940df1644833c0b62eab5efe1e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, գազայի հատված, թուրքիա, սիրիա
ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, գազայի հատված, թուրքիա, սիրիա
Վտանգ կա, որ Գազայի հատվածի հակամարտությունը կվերաճի տարածաշրջանային պատերազմի. Էրդողան
15:14 05.12.2023 (Թարմացված է: 16:14 05.12.2023) Էրդողանն ասել է` անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ սիրիացիները կամավոր վերադառնան հայրենիք:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերաճելու վտանգի մասին: Այս մասին նա հայտարարել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ։
«Մենք չպետք է թույլ տանք, որ Գազայի վայրագությունները վերածվեն տարածաշրջանային պատերազմի ՝ Սիրիայի մասնակցությամբ», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել սիրիացիների համար, որ կարողանան հայրենիք վերադառնալ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: