00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ու Իրանը փակում են տարածաշրջանը Արևմուտքի համար. Բալասանյանը՝ կասպյան ձևաչափի մասին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը վստահեցնում է՝ Հայաստանը պետք է հետևություններ անի և ավելորդ ակնկալիքներ չունենա արևմտյան միջամտությունից։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը փակում են տարածաշրջանը Արևմուտքի միջամտության համար, և կասպյան ձևաչափը «3+3» հարթակի հետ սպասարկում է այդ օրակարգը։ Sputnik Արմենիային հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը՝ մեկնաբանելով Կասպյան խորհրդի ստեղծումը, ինչի մասին հայտարարվեց այսօր Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Միջոցառման շրջանակում կայացել է Սերգեյ Լավրովի հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում Լավրովը մասնավորապես նշել է, որ Մոսկվան հեռանկարային է համարում Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափը (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան):
Բալասանյանի կարծիքով՝ Կասպյան հարթակն ու «3+3» ձևաչափը (իրականում «3+2», քանի որ Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել. խմբ.) օրգանապես կապված են միմյանց հետ, և Ռուսաստանն Իրանի հետ, ըստ էության, փակում է տարածաշրջանը դրսի, մասնավորապես՝ Արևմուտքի խաղացողների միջամտության համար։ Փորձագետը հիշեցրեց, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված փաստաթղթերում հստակ գրված է, որ Կասպից ծովում չեն կարող երրորդ երկրների ռազմական նավեր և զինված ուժեր տեղակայվել: Այժմ Կասպյան խորհրդի ստեղծումը միայն վերջնական տեսք է հաղորդում այդ սկզբունքին։
Մոսկվան և Թեհրանն այս հարցում վայելում են Անկարայի աջակցությունը։ Եվ պատահական չէ, որ Լավրովը հիշեցրել է «3+3» հարթակի մասին, քանի որ այն տվյալ դեպքում լրացնող օղակ է «ռեգիոնալացման» ընդհանուր գործընթացում։
Ըստ քաղաքագետի` անշուշտ, գործընթացներն էական նշանակություն ունեն Հայաստանի համար, որը մի կողմից համաձայնել է մասնակցել «3+3»-ի աշխատանքներին, մյուս կողմից պնդում է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արևմտյան հարթակներում անցնեն։ Տվյալ դեպքում, սակայն, Հայաստանի ղեկավարությունը երկրի համար վտանգավոր ուղի է բռնել՝ հակառակ Իրանի զգուշացումներին, շարունակելով պնդել, որ Ադրբեջանի հետ բանակցություններն անցկացվեն արևմտյան հարթակներում։
«Հայաստանի իշխանությունը կարծես թե անտեսում է Իրանի՝ արդեն որերորդ անգամ հնչող նախազգուշացումները՝ տարածաշրջանային գործընթացներում երրորդ խաղացողների ներգրավման անթույլատրելիության մասին։ Երևանը չի հասկանում, թե ինչ է դրանով ցանկանում ասել Թեհրանը։ Հայաստանը պետք է հասկանա, որ արևմտյան հարթակներում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվի։ Ադրբեջանն ամեն դեպքում ստորագրելուց հետո հայտարարելու է, որ չի կատարելու այդ պայմանները, և, ցավոք, դրան այդ հարցում անվերապահ կաջակցեն Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այդ երկրները կձգտեն քննարկվող խնդիրների «ռեգիոնալացմանը»՝ թույլ չտալով ոչ տարածաշրջանային ուժերի մասնակցությունը»,- նշեց Բալասանյանը։
Նա ընդգծեց՝ հասկանալով, թե իրականում ում ձեռքում են տարածաշրջանային հարցերի կարգավորման բանալիները, իսկ դրանք առաջին հերթին Մոսկվայի ու Թեհրանի ձեռքում են, Երևանը պետք է ավելի ճկուն ու հեռատես դիրքորոշում որդեգրեր, հրաժարվեր դեպի Արևմուտք գնալու համառ փորձերից։
Աշխարհաքաղաքական կենտրոնների բախման պայմաններում Հայաստանն ակամայից դառնում է տարածաշրջանային ինտեգրմանը խոչընդոտող գործոն այն տեսքով, որով դա ներկայացնում են Ռուսաստանն ու Իրանը։ Բալասանյանը վստահ է, որ Հայաստանը չպետք է հակառուսական և հակաիրանական դիրքորոշում որդեգրի։
Նա համարում է, որ զուր են Հայաստանի ղեկավարության մտավախություններն այն մասին, որ տարածաշրջանային խաղացողների հետ տարածաշրջանային խնդիրների քննարկումը կվնասի երկրի շահերին: Երևանը պետք է հասկանա, թե իրականում ով է ի վիճակի լուծել տարածաշրջանային հարցերը, առավել ևս, որ Իրանը բազմիցս Հայաստանի օգտին է արտահայտվել այնպիսի զգայուն հարցում, ինչպիսին տարածաշրջանային հաղորդակցությունների բացումն է։ Մասնավորապես Թեհրանը շարունակում է դեմ լինել Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքին, ինչը պնդում են Բաքուն և Անկարան։ Իրանը նաև ձգտում է տարածաշրջանային սահմանների փոփոխություն թույլ չտալ՝ լուրջ խոչընդոտ դառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի էքսպանսիայի ճանապարհին:
Ի հակադրություն դրան, արևմտյան ոչ մի մայրաքաղաք չի կարող ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և ստիպել նրան Հայաստանին ձեռնտու ինչ-որ լուծումների համաձայնել։ Եվ Երևանը պետք է երեք անգամ մտածի արևմտյան հարթակներից մեծ ակնկալիքներ կապելուց առաջ։
«Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք այն արևմտյան կենտրոնները, որոնց վրա մենք հույս ենք դրել, կարող են ազդել տարածաշրջանային դերակատարների վրա, ստիպել նրանց փոխել դիրքորոշումը այս կամ այն սյուժեի վերաբերյալ։ Արևմուտքի վրա հույս դնելը 15 տարի առաջվա, հնացած մտածելակերպ է, քանի որ Արևմուտքն այլևս ոչինչ չի անում։ Ավելին` Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է քանդել երկիրը, տանել պատերազմի, իսկ հետո ասել, թե կներեք, մենք այլևս գումար չունենք ձեզ օգնելու համար», - ավելացրեց նա։
Բալասանյանը հիշեցրեց վերջին շրջանում Վաշինգտոնից հնչող այն հայտարարությունները, թե Կիևին աջակցելու համար միջոցները սպառվում են։ Նա չի բացառում, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել նաև Հայաստանի դեպքում, եթե երկրի իշխանությունը շարունակի այսօրվա քաղաքականությունը։
Լրահոս
0