https://arm.sputniknews.ru/20231205/qarktik-7-qar-vitshaki-erger-hh-voch-njutakan-mshakutajin-zharangutjan-canky-hamalrvel-e-69641335.html
Քարկտիկ, 7 քար, վիճակի երգեր..․ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է
Քարկտիկ, 7 քար, վիճակի երգեր..․ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է
Sputnik Արմենիա
Արժեքների պահպանությունը նպաստում է միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելուն: 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T16:01+0400
2023-12-05T16:01+0400
2023-12-05T16:14+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
յունեսկօ
հայաստան
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69638992_0:94:1800:1107_1920x0_80_0_0_62995e5037676056c9290e6ff26dc8bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն։ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 14-ով։ Մինչ այս ցանկում կար 19 տարր։«Այդ 33 արժեքներն են՝ «Մոմերով պար», «Յոթը քար», «Քարկտիկ», «Գյումրիի ատաղձագործությունը», «Ածիկի պատրաստման ավանդույթը», «Կարճևանի բարբառ», «Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթը», «Գորիս և Սիսիան համայնքների բրուտության ավանդույթը», «Ամբողջահատիկ ալյուրից և թթխմորից հացի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Դափի, սանթուրի, սազի կատարողական և նվագարանագործական ավանդույթը», «Կաթնավով մատաղ» և «Բուկա բարանե ծես» արժեքները: Լրամշակվել են նախկինում գրանցված «Կարոս խաչ» վիպասք, «Լարախաղացություն», «Վիճակի երգեր», «Ժողովրդական ավետիսի երգեր», «Խաչբուռ» արժեքների մասին տեղեկությունները»,- ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69638992_100:0:1700:1200_1920x0_80_0_0_8d0f430940b7a3084994146f859ffab9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), յունեսկօ, հայաստան, մշակույթ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), յունեսկօ, հայաստան, մշակույթ
Քարկտիկ, 7 քար, վիճակի երգեր..․ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է
16:01 05.12.2023 (Թարմացված է: 16:14 05.12.2023) Արժեքների պահպանությունը նպաստում է միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելուն:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԿԳՄՍՆ–ն։
ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 14-ով։ Մինչ այս ցանկում կար 19 տարր։
«Այդ 33 արժեքներն են՝ «Մոմերով պար», «Յոթը քար», «Քարկտիկ», «Գյումրիի ատաղձագործությունը», «Ածիկի պատրաստման ավանդույթը», «Կարճևանի բարբառ», «Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթը», «Գորիս և Սիսիան համայնքների բրուտության ավանդույթը», «Ամբողջահատիկ ալյուրից և թթխմորից հացի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Դափի, սանթուրի, սազի կատարողական և նվագարանագործական ավանդույթը», «Կաթնավով մատաղ» և «Բուկա բարանե ծես» արժեքները: Լրամշակվել են նախկինում գրանցված «Կարոս խաչ» վիպասք, «Լարախաղացություն», «Վիճակի երգեր», «Ժողովրդական ավետիսի երգեր», «Խաչբուռ» արժեքների մասին տեղեկությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: