00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիստն անօրինական էր․ Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը

© Photo : Social media of Arkadi TamazyanԱրկադի Թամազյան
Արկադի Թամազյան - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2023
Բաժանորդագրվել
Ալավերդու նախկին ղեկավարի խոսքով՝ ավագանու նիստը գումարվել է օրենքի խախտումներով, դուռը ջարդել են, ներս մտել ու չեն սպասել համայնքի ղեկավարին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik․ Ավագանու նիստն անօրինական էր․ պնդում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը։ «Երկիր»-ի հետ զրույցում նաա նշեց, որ պատրաստվում է կատարվածը բողոքարկել դատական կարգով։
Նշենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։
«Եթե օրենքի ուժով նիստը գումարվում է, 10-10։30 պարտավոր էին սպասել համայնքի ղեկավարին, սակայն մարդիկ, օրենքը խախտելով, երկրորդ անգամ իմպիչմենտ հայտնելով, դուռ ջարդելով մտնում են նիստերի դահլիճ՝ չսպասելով, որ համայնքի ղեկավարը գա»,- ասաց Թամազյանը։
Նա շեշտեց՝ չի պատրաստվում հավաքել իրերն ու դուրս գալ աշխատասենյակից, կսպասի դատարանի որոշմանը։
Թամազյանը նաև հայտնեց, որ իրենք ավելի վաղ դիմել են և՛ կառավարություն, և՛ Լոռու մարզպետարան՝ տեղեկացնելով, որ ավագանու նիստերն արդեն երեք ամիս է՝ չեն կայանում, անհրաժեշտ է դադարեցնել ավագանու ընտրություններն ու նոր ընտրություններ նշանակել, սակայն մինչ օրս պատասխան չկա։
Աշխատակազմի ղեկավար Հարություն Գալստյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն այդպես էլ չի հաջողվել ոչ միայն նիստերի դահլիճ, այլև շենք մուտք գործել, նիստի մասին որևէ արձանագրություն չի կազմվել։
Հավելենք, որ մեծ թվով բնակիչներ շարունակում են համայնքապետարանի շենքի մոտ մնալ՝ պահանջելով չեղյալ համարել ավագանու նիստի արդյունքները։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա մրցակիցը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։
Լրահոս
0