https://arm.sputniknews.ru/20231205/inch-unenq-orinakan-e-ishkhanutjuny-stugel-e-levvon-qvocharjany-yntaniqi-unecvatsqi-masin-69635395.html
Ինչ ունենք՝ օրինական է, իշխանությունը ստուգել է․ Լևոն Քոչարյանը՝ ընտանիքի ունեցվածքի մասին
Ինչ ունենք՝ օրինական է, իշխանությունը ստուգել է․ Լևոն Քոչարյանը՝ ընտանիքի ունեցվածքի մասին
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանն անդրադարձել է Հյուսիսային պողոտայի շուրջ ձևավորված խոսակցություններին։ 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T14:10+0400
2023-12-05T14:10+0400
2023-12-05T14:36+0400
լևոն քոչարյան
հյուսիսային պողոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69049786_0:68:1293:795_1920x0_80_0_0_76369377979b115496471ea0610964b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վստահեցնում է՝ իր ընտանիքի ունեցվածքն ամբողջությամբ օրինական է։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։Անդրադառնալով Հյուսիային պողոտայի շուրջ ձևավորված խոսակցություններին, թե որոշ անձանցից վերցրել են տներն ու հետո խանութներ կառուցել, նա ընդգծեց՝ շատ ուրախ է, որ Երևանում այդ հատվածը դարձել է սիրուն, բարեկարգված և լավ փողոց։ Քոչարյանի խոսքով՝ նման մասշտաբի ցանկացած պրոյեկտում կարող են թերացումներ լինել, իսկ ինքը նրբություններին չի տիրապետում, որ ասի՝ մարդիկ ճիշտ ձևով են փոխհատուցվել, թե ոչ։«Ես նաև գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ լավ փոխհատուցվել են ու գոհ են մնացել»,- նշեց Քոչարյանը։Նա ասաց, որ իրեն ու իր ընտանիքին տարբեր բաներ են վերագրվել, մարդկանց մոտ էլ տպավորությունները կտրված են իրականությունից, ու տարիներ շարունակ բնակչությանը մոլորության մեջ են գցել։Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի շուրջ խոսակցությունները հիմնականում 4 մլրդ ԱՄՆ դոլարի մասին են, որը դեռ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը բացարձակ հիմարություն էր անվանել։
հյուսիսային պողոտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69049786_72:0:1221:862_1920x0_80_0_0_efeb254d77065f5f4fb199d38a8b8b62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, հյուսիսային պողոտա
լևոն քոչարյան, հյուսիսային պողոտա
Ինչ ունենք՝ օրինական է, իշխանությունը ստուգել է․ Լևոն Քոչարյանը՝ ընտանիքի ունեցվածքի մասին
14:10 05.12.2023 (Թարմացված է: 14:36 05.12.2023) Լևոն Քոչարյանն անդրադարձել է Հյուսիսային պողոտայի շուրջ ձևավորված խոսակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վստահեցնում է՝ իր ընտանիքի ունեցվածքն ամբողջությամբ օրինական է։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Իշխանությունը ուղղել է իր բոլոր լծակները ու օգտագործել բոլոր հնարավորությունները ամեն ինչը ստուգելու համար։ Այն, ինչ մենք ունենք, օրինական է, այն, ինչ ունեք, չենք թաքցրել, խոսել ենք դրանից»,- նշեց Քոչարյանը։
Անդրադառնալով Հյուսիային պողոտայի շուրջ ձևավորված խոսակցություններին, թե որոշ անձանցից վերցրել են տներն ու հետո խանութներ կառուցել, նա ընդգծեց՝ շատ ուրախ է, որ Երևանում այդ հատվածը դարձել է սիրուն, բարեկարգված և լավ փողոց։ Քոչարյանի խոսքով՝ նման մասշտաբի ցանկացած պրոյեկտում կարող են թերացումներ լինել, իսկ ինքը նրբություններին չի տիրապետում, որ ասի՝ մարդիկ ճիշտ ձևով են փոխհատուցվել, թե ոչ։
«Ես նաև գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ լավ փոխհատուցվել են ու գոհ են մնացել»,- նշեց Քոչարյանը։
Նա ասաց, որ իրեն ու իր ընտանիքին տարբեր բաներ են վերագրվել, մարդկանց մոտ էլ տպավորությունները կտրված են իրականությունից, ու տարիներ շարունակ բնակչությանը մոլորության մեջ են գցել։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի շուրջ խոսակցությունները հիմնականում 4 մլրդ ԱՄՆ դոլարի մասին են, որը դեռ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը բացարձակ հիմարություն էր անվանել։