https://arm.sputniknews.ru/20231205/gjumru-darbnutjan-avandujty-nerarvel-e-junesko-i-nerkajacucchakan-cankum-69666637.html
Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում
Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում
Sputnik Արմենիա
Որոշումը կայացվել է Բոտսվանայի Կասանե քաղաքում։ 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T23:40+0400
2023-12-05T23:40+0400
2023-12-05T23:55+0400
հայաստան
գյումրի
յունեսկօ
https://cdn.am.sputniknews.ru/img/2048/57/20485706_0:0:1112:627_1920x0_80_0_0_e250f39372a474513741c82645fd7163.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ներկայացուցչական ցանկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։Որոշումը կայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում, որը անցկացվել է Բոտսվանայի Կասանե քաղաքում։Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ․–ին։ Հաջորդող տարիներին ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ներկայացուցչական ցանկում գրանցվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.), ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020թ.) տարրերը։Հիշեցնենք` 2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց Գյումրու դարբնությունը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառելու որոշումը, որի հիման հետագայում դիմել է ՅՈւՆԵՍԿՕ։Քարկտիկ, 7 քար, վիճակի երգեր..․ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2048/57/20485706_0:0:1112:834_1920x0_80_0_0_c0a3797be33b829b708a40c7d74d6ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, յունեսկօ
հայաստան, գյումրի, յունեսկօ
Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում
23:40 05.12.2023 (Թարմացված է: 23:55 05.12.2023) Որոշումը կայացվել է Բոտսվանայի Կասանե քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ներկայացուցչական ցանկում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը։
«Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Սերնդեսերունդ փոխանցվող այս ազգային ավանդույթի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակություն ունի դրա կենսունակության ապահովման, արժևորման և հանրահռչակման համար»,– ասված է հաղորդագրությունում։
Որոշումը կայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում, որը անցկացվել է Բոտսվանայի Կասանե քաղաքում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ․–ին։ Հաջորդող տարիներին ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ներկայացուցչական ցանկում գրանցվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.), ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020թ.) տարրերը։
Հիշեցնենք` 2021 թվականին
ՀՀ կառավարությունը հաստատեց Գյումրու դարբնությունը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառելու որոշումը, որի հիման հետագայում դիմել է ՅՈւՆԵՍԿՕ։