https://arm.sputniknews.ru/20231205/eth-n-ev-mvoskvaji-mijazgajin-haraberutjunneri-petakan-instituty-gvortsarkel-en-eatm-mvodely-69667105.html
ԵՏՀ-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը գործարկել են ԵԱՏՄ մոդելը
ԵՏՀ-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը գործարկել են ԵԱՏՄ մոդելը
Sputnik Արմենիա
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշել է, որԵԱՏՄ մոդելը երիտասարդ եվրասիացիների մասնագիտական զարգացման նոր... 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T23:53+0400
2023-12-05T23:53+0400
2023-12-05T23:59+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
բուհ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69665342_0:89:1400:877_1920x0_80_0_0_c585bfd7cd37d7f63debef0d2591b652.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) գործարկել են ԵԱՏՄ մոդելը և 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր ստորագրել։ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին ինստիտուտի հարթակում գործարկվել է Եվրասիական տնտեսական միության մոդելը՝ նոր ուսումնակրթական նախագիծ, որն իրականացվում է 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության ծրագրի շրջանակում:Նա շնորհակալություն է հայտնել ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին և պրոֆեսորադասախոսական կազմին եվրասիական ինտեգրման առաջմղման հարցում գործուն մասնակցություն ունենալու համար:«Համագործակցության նոր ծրագրի ստորագրումը խոսում է մեր հարաբերությունների կայունության և խորացման մասին։ Օրինակ` վերջին շրջանում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում անցկացվել են ԵՏՀ նախարարների և աշխատակիցների ավելի քան 30 դասախոսություններ և վարպետության դասեր։ Համատեղ գործեր են արվել, որոնք օգուտ են բերում միությանը և մեր երկրներին։ Մենք պատրաստ ենք փոխգործակցության նոր ձևերի», - ասել է Մյասնիկովիչը։ՀՀ–ն ԵԱՏՄ-ում աշխատավարձերի ամենաբարձր աճն է գրանցել 2023–ի հունվար-սեպտեմբերինՏորկունովն իր հերթին նշել է, որ եվրասիական գործընկերության զարգացումը երկարաժամկետ և կարևորագույն հեռանկար է ՌԴ-ի համար, և այդ հարցում ԵԱՏՄ-ն բացառիկ դեր է խաղում ոչ միայն միության անդամների, այլև գործընկեր երկրների համար:Նա նաև կարևորել է ինստիտուտի դերը եվրասիական տարածքի շրջանակում ուսանողական նախաձեռնություններին աջակցելու գործում:Ստորագրված ծրագիրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և ԵՏՀ-ի միջև 2022 թվականին սկսված համակարգային համագործակցության շարունակությունն է։ Համալսարանն ակտիվ մասնակցում է եվրասիական օրակարգի զարգացման նոր մոտեցումների մշակմանը: Ստեղծվել է եվրասիական ինտեգրման ոլորտում բուհերի կոնսորցիում, որում ընդգրկվել են նաև Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի բուհերը: Մշակվել և իրականացվում են մասնագիտացված կրթական ծրագրեր և նախագծեր:Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:Մինչև դեկտեմբերի վերջ ԵԱՏՄ-ն Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագիր կստորագրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69665342_102:0:1314:909_1920x0_80_0_0_a10478aeb303e741e248ee1d82e1bfff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), բուհ, ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), բուհ, ռուսաստան
ԵՏՀ-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը գործարկել են ԵԱՏՄ մոդելը
23:53 05.12.2023 (Թարմացված է: 23:59 05.12.2023) Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշել է, որԵԱՏՄ մոդելը երիտասարդ եվրասիացիների մասնագիտական զարգացման նոր ձևաչափ է:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) գործարկել են ԵԱՏՄ մոդելը և 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր ստորագրել։
ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին ինստիտուտի հարթակում գործարկվել է Եվրասիական տնտեսական միության մոդելը՝ նոր ուսումնակրթական նախագիծ, որն իրականացվում է 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության ծրագրի շրջանակում:
«ԵԱՏՄ մոդելը, որն այսօր գործարկվում է ինստիտուտի պատերի ներսում, երիտասարդ եվրասիացիների մասնագիտական զարգացման նոր ձևաչափ է»,– ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Նա շնորհակալություն է հայտնել ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին և պրոֆեսորադասախոսական կազմին եվրասիական ինտեգրման առաջմղման հարցում գործուն մասնակցություն ունենալու համար:
«Համագործակցության նոր ծրագրի ստորագրումը խոսում է մեր հարաբերությունների կայունության և խորացման մասին։ Օրինակ` վերջին շրջանում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում անցկացվել են ԵՏՀ նախարարների և աշխատակիցների ավելի քան 30 դասախոսություններ և վարպետության դասեր։ Համատեղ գործեր են արվել, որոնք օգուտ են բերում միությանը և մեր երկրներին։ Մենք պատրաստ ենք փոխգործակցության նոր ձևերի», - ասել է Մյասնիկովիչը։
Տորկունովն իր հերթին նշել է, որ եվրասիական գործընկերության զարգացումը երկարաժամկետ և կարևորագույն հեռանկար է ՌԴ-ի համար, և այդ հարցում ԵԱՏՄ-ն բացառիկ դեր է խաղում ոչ միայն միության անդամների, այլև գործընկեր երկրների համար:
Նա նաև կարևորել է ինստիտուտի դերը եվրասիական տարածքի շրջանակում ուսանողական նախաձեռնություններին աջակցելու գործում:
Ստորագրված ծրագիրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և ԵՏՀ-ի միջև 2022 թվականին սկսված համակարգային համագործակցության շարունակությունն է։ Համալսարանն ակտիվ մասնակցում է եվրասիական օրակարգի զարգացման նոր մոտեցումների մշակմանը: Ստեղծվել է եվրասիական ինտեգրման ոլորտում բուհերի կոնսորցիում, որում ընդգրկվել են նաև Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի բուհերը: Մշակվել և իրականացվում են մասնագիտացված կրթական ծրագրեր և նախագծեր:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: