https://arm.sputniknews.ru/20231205/dilijani-azgajin-parkum-hrdehy-chi-hajvoghvum-marel-69628962.html
Դիլիջանի ազգային պարկում հրդեհը չի հաջողվում մարել
Դիլիջանի ազգային պարկում հրդեհը չի հաջողվում մարել
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնակցում է 260 փրկարարական ծառայող, պարկի 35 աշխատակից և 40 բնակիչ։ 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T13:10+0400
2023-12-05T13:10+0400
2023-12-05T13:20+0400
հրդեհ
«դիլիջան ազգային պարկ» պոակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69629915_0:0:1024:577_1920x0_80_0_0_ccae4f8beec972e1c125115acb49ab77.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում արդեն 2-րդ օրն է՝ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։Աշխատանքներին ներգրավված է 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա։Դեպքի վայրում են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, Փրկարար ծառայության ուսումնական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Նշվում է, որ այրվում են խաշամ և փայտի թափուկներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69629915_1:0:1024:767_1920x0_80_0_0_db6d11b55f862abf80cb0076de9fbf32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, «դիլիջան ազգային պարկ» պոակ
հրդեհ, «դիլիջան ազգային պարկ» պոակ
Դիլիջանի ազգային պարկում հրդեհը չի հաջողվում մարել
13:10 05.12.2023 (Թարմացված է: 13:20 05.12.2023) Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնակցում է 260 փրկարարական ծառայող, պարկի 35 աշխատակից և 40 բնակիչ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում արդեն 2-րդ օրն է՝ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեկտեմբերի 5-ին «Դիլիջանի ազգային պարկի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ տարբեր մարզերի կենտրոնների մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ»,- ասված է հաղորդագրությունում։
Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։
Աշխատանքներին ներգրավված է 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա։
Դեպքի վայրում են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, Փրկարար ծառայության ուսումնական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Նշվում է, որ այրվում են խաշամ և փայտի թափուկներ։