https://arm.sputniknews.ru/20231205/chabaharic-depi-hh-ev-sev-tsvov-ughin-kapahvovi-erkrnerin-artaqin-vtangneric-irani-despan-69627150.html
Չաբահարից դեպի Հայաստան և Սև ծով ուղին կապահովի երկրներին արտաքին վտանգներից. Իրանի դեսպան
Չաբահարից դեպի Հայաստան և Սև ծով ուղին կապահովի երկրներին արտաքին վտանգներից. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային... 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T12:09+0400
2023-12-05T12:09+0400
2023-12-05T12:24+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67388536_39:0:706:375_1920x0_80_0_0_54274015404e3a3f22e82700becf62c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Իրանը հավատում է, որ հաղորդակցության ուղիները` Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստը և դեպի ՀՀ ու Սև ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։«Այս ուղու զարգացումը ՀՀ–ին և Իրանին կապահովի արտաքին վտանգներից։ Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,– ասաց դեսպանը։Նա նաև նշեց, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։ Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67388536_31:0:531:375_1920x0_80_0_0_74bc4d404f60d70bd7e406233cde63ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, հայաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, հայաստան
Չաբահարից դեպի Հայաստան և Սև ծով ուղին կապահովի երկրներին արտաքին վտանգներից. Իրանի դեսպան
12:09 05.12.2023 (Թարմացված է: 12:24 05.12.2023) Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Իրանը հավատում է, որ հաղորդակցության ուղիները` Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստը և դեպի ՀՀ ու Սև ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս ուղու զարգացումը ՀՀ–ին և Իրանին կապահովի արտաքին վտանգներից։ Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,– ասաց դեսպանը։
Նա նաև նշեց, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։
«Սա նոր ուժի հայեցակարգն է, և ողջում ենք այն նոր քայլերը, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության և անվտանգության։ Մենք սատարում ենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղությունը տարածաշրջանում։ Կեցցե ՀՀ–ն, կեցցե Իրանը»,– իր խոսքը եզրափակեց Մեհդի Սոբհանին։
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։
Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։