https://arm.sputniknews.ru/20231205/cakhaly-shrjapakum-e-khan-junisy-sksvel-e-camaqajin-gvortsvoghutjan-3rd-puly-69662500.html
ՑԱԽԱԼ–ը շրջափակում է Խան Յունիսը. սկսվել է ցամաքային գործողության 3–րդ փուլը
ՑԱԽԱԼ–ը շրջափակում է Խան Յունիսը. սկսվել է ցամաքային գործողության 3–րդ փուլը
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի ղեկավարը նշել է, որ իսրայելական բանակը միաժամանակ շարունակում է ամրապնդել դիրքերը Գազայի հյուսիսում։ 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T21:08+0400
2023-12-05T21:08+0400
2023-12-05T21:08+0400
իսրայել
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314698_0:93:889:593_1920x0_80_0_0_2c7b2032ed9259cdfc61ede3b8e4ad82.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին։ Այս պահին ցամաքային ուժերը շրջապատում են Գազայի հարավի ամենամեծ քաղաքը՝ Խան Յունիսը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։Նրա խոսքով` ովքեր կարծում էին, թե ՑԱԽԱԼ-ը դժվարություններ կունենա մեկշաբաթյա հրադադարից հետո ռազմական գործողությունների վերսկսման հարցում, սխալվել են։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314698_98:0:889:593_1920x0_80_0_0_91a3feed3a7e966d676a416ba6fccd32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված
ՑԱԽԱԼ–ը շրջափակում է Խան Յունիսը. սկսվել է ցամաքային գործողության 3–րդ փուլը
ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի ղեկավարը նշել է, որ իսրայելական բանակը միաժամանակ շարունակում է ամրապնդել դիրքերը Գազայի հյուսիսում։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին։ Այս պահին ցամաքային ուժերը շրջապատում են Գազայի հարավի ամենամեծ քաղաքը՝ Խան Յունիսը: Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։
«Պատերազմի սկսվելուց 60 օր անց մեր ուժերը շրջապատում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանը։ Միաժամանակ մենք շարունակում ենք ամրապնդել մեր դիրքերը Գազայի հյուսիսում։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ զինյալներ, այդ թվում՝ հրամանատարներ: Մենք անցել ենք ցամաքային գործողությունների երրորդ փուլին», - ասել է Հալևին։
Նրա խոսքով` ովքեր կարծում էին, թե ՑԱԽԱԼ-ը դժվարություններ կունենա մեկշաբաթյա հրադադարից հետո ռազմական գործողությունների վերսկսման հարցում, սխալվել են։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: