00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Ժամը 14։00-ի թողարկումն է։
▪ Ազգային ժողովը հրաժարվել է լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին՝ «Հայաքվեի» օրենքի նախագիծը: Որոշմանը դեմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 57 պատգամավորներ, փաստաթղթին կողմ քվեարկածները 26 ընդդիմադիրներ են։ Խոհրդարանական ընդդիմությունը իշխող խմբակցությանը մեղադրել է Արցախյան հարցի համատեքստում իր նախընտրական խոստումները չկատարելու մեջ:
▪ Խաղաղության ադրբեջանական ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի հայկական ընկալումից, X-ի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով դեկտեմբերի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների ու դրանց հետևանքով զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանի զոհվելու փաստին։ «Խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու` Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչը խաթարում է խաղաղության ամբողջ գործընթացը»,-գրել է Մարուքյանը։
▪ Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Կողմերը քննարկել են անվտանգության ու տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:
▪ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում նախանշված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին ու 16-րդ լիագումար նիստին: Մոսկվա չմեկնելու մասին Ալեն Սիմոնյանը գրավոր տեղեկացրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ պաշտոնական նամակով:
▪ Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից, «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ «Հայաստանի կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային ու գլոբալ նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ», «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքներն ու Չաբահար նավահանգստի զարգացման իրանա-հնդկական նախաձեռնության ծրագրերը: Վստահ ենք, որ հայկական տրանսպորտային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար»,-նշել է Սաֆարյանը։
▪ Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում երեկ տեղի է ունեցել ԵԱՏՄ-ի անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստ, որին ելույթով հանդես է եկել Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
▪ Ալավերդի խոշորացված համայնքի 27 անդամներից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն են հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Վաղ առավոտից Ալավերդու համայնքապետարանի առջև լարված իրավիճակ է, մի քանի տասնյակ ոստիկաններ շրջափակել են շենքը՝ թույլ չտալով ներս մտնել բնակիչներին, որոնք հավաքվել են ի պաշտպանություն Արկադի Թամազյանի։ Նա պնդել է, որ ավագանու նիստն անօրինական է, և, որ բողոքարկելու է իրեն անվստահություն հայտնելու որոշումը։
▪ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կմեկնի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
▪ Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և «կասպյան հնգյակում» համագործակցության հարցերը։
Լրահոս
0