00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանդանոցների դեմ բողոքը մեկ նպատակ ունի. նախկին փոխնախարարը հորդորում է 3 օր մորթ չանել

© Sputnik / Zara MikaԱշոտ Հարությունյան
Աշոտ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2023
Աշոտ Հարությունյան
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը համոզված է, որ պայքարի ճիշտ տարբերակ ընտրելու դեպքում կառավարության պաշտոնյաներն իրենք կգնան գյուղացու պահանջը լսելու։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Սպանդանոցների վերաբերյալ որոշումը չի կիրարկվելու, իրարանցումն էլ սարքել են, որ հետաձգելու առիթ ունենան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը` անդրադառնալով սպանդանոցային մորթի պարտադիր պահանջին ու գյուղացիների դժգոհությանը։
Դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումները, որոնցով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։ Արարատի մարզի գյուղացիներն այսօր բողոքում էին պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի դեմ։
«Մարդկանց հերթական անգամ հանել են փողոց, բոլոլա են սարքելու, որ օրենքը չկիրարկվի, նորից հետաձգեն, որ նորից տակից թղթերը վաճառեն»,– ասաց Հարությունյանը` չթաքցնելով, որ կասկածներ ունի, թե սպանդանոցներում «5-րդ ձև» կոչվող փաստաթղթեր են վաճառում, որով այլ պայմաններում մորթված անասնամիսը ներկայացվում է սպանդանոցային։
Նախկին փոխնախարարն իր կասկածները հիմնավորում է պաշտոնական վիճակագրությամբ, որի համաձայն` 2022թ–ին ՀՀ–ում 181 900 տոննա կենդանի քաշով խոզի, ոչխարի, տավարի և թռչնի մսի իրացում է իրականացվել։
«Խնդրեմ, թող ցույց տան` դրանից ինչքանն է սպանդանոցային մորթ եղել, որ սպանդանոցում ինչքան մորթ է կատարվել, ու դրա դիմաց որ սպանդանոցն ինչքան տեղեկանք է տվել։ Թող վերահսկեն, տեսնեն այդքան «5-րդ ձև» որտեղից է։ Խնդիրը դրված էր` առանց «5-րդ ձևի» միս չպիտի մտներ խանութներ, սննդի կետեր,– ասաց մասնագետը` պետական կառույցներին խորհուրդ տալով «շան գլուխը» փնտրել հենց այդտեղ,– եթե համակարգն աշխատում է, իրենք մեկ թղթի ճշտությամբ պետք է ասեն` ինչքան մորթ է կատարվել, որ սպանդանոցում` ինչքան, հետո նոր ասեն, որ մենք ապահովված ենք սպանդանոցներով»։
Հարությունյանը հիշեցրեց, որ սպանդանոցային մորթի իրավակարգավորումն ընդունվել է 5 տարի առաջ` 2017թ–ին, ՀՀ–ից արտահանվող միսը ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխանեցնելու համար։ 5 տարի ժամկետն էլ սահմանվել է, որպեսզի շուկան հասցնի համապատասխանել նոր պահանջներին, կառուցվեն անհրաժեշտ թվով սպանդանոցներ։ Մի կողմ դնելով սպանդանոցների քանակի հարցը, որոնք, նրա հաշվարկներով, չեն բավարարում իրական պահանջարկը, նախկին փոխնախարարը հռետորական հարց է ուղղում կառավարության այսօրվա անդամներին. «Եթե դուք ՌԴ–ի հետ կապերը խզում եք, ասում եք` ուրիշ տեղ կարտահանենք, բա ինչո՞ւ եք սպանդանոցային մորթ անում։ Էդ ո՞ւր եք արտահանելու։ Մենք մսի ինքնաբավության գծով պակաս ունենք` տավարի մսի` 11, թռչնամսի` 78, խոզի մսի` շուրջ 47 տոկոսի»,– նշեց մասնագետը։
Խնդիրը, Հարությունյանի մեկնաբանմամբ, երկու կողմ ունի` մի կողմից սպանդանոցների տերերն են, որոնք, իմանալով օրենքի պահանջի մասին, նախապես վարկեր են վերցրել, սպանդանոցներ կառուցել ու հիմա չեն կարողանում ամբողջ թափով շահագործել դրանք ու ակնկալվող եկամուտը ստանալ։ Ուստի կառավարությունից պահանջում են կատարել օրենքի պահանջի խստացման խոստումը։ Մյուս կողմից գյուղացիներն են, որոնք Նոր տարվա շեմին հայտնվել են անելանելի վիճակում և ստիպված են իրենց 1-2 գլուխ անասունը տասնյակ կիլոմետր ճանապարհ անցկացնել սպանդանոց հասցնելու համար։
Ինչ վերաբերում է գյուղացիների կազմակերպած բողոքի ակցիաներին, ապա Հարությունյանը համոզված է` դրանք հրահրված են շահագրգիռ անձանց կողմից։ Նախկին փոխնախարարը գյուղացիներին հորդորում է չտրվել սադրանքների ու փողոց փակելու փոխարեն ուղղակի մի քանի օր մորթ չիրականացնել։
«Ասել եմ` ընդամենը 3 օր մորթ մի՛ արեք, ասեք` օրենքը խստացել է, մենք էլ չենք ուզում տուգանվել, մենք տուգանքի մատերիալ չենք։ Երեք օր մորթ չանեն` համապատասխան գերատեսչության ղեկավարները, տեղակալները, կառավարության` կարմիր փողկապով պաշտոնյանները, ՍԱՏՄ ներկայացուցիչները կգնան գյուղ, կխնդրեն գյուղացուն։ Թող կառավարությունը նիստ հրավիրի, իրենք իրար աչքերի մեջ նայեն, տեսնեն` էս ինչ են անում, ինչ կա սրա տակ թաքնված։ Իմ կարծիքն այն է, որ դիտավորյալ են անում, մի քանի հոգի էլ կողքից հրահրում են, որ դուրս գան, փողոց փակեն, որպեսզի որոշումը հերթական անգամ հետաձգեն»,– եզրափակեց Հարությունյանը։
Հիշեցնենք` Արտաշատի մայրուղում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր սպառնում էին փակել ճանապարհը, քանի որ, նրանց խոսքով, միայն այդ դեպքում են պաշտոնյաները ստիպված լինում գնալ ու տեղում հանդիպել ժողովրդի հետ։
Լրահոս
0