https://arm.sputniknews.ru/20231204/khshm-petutjunneri-azgutjamb-hajery-hh-qaghaqaciutjun-kkarvoghanan-stanal-minchev-2026ty-69563550.html
ԽՍՀՄ պետությունների` ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն կկարողանան ստանալ մինչև 2026թ.–ը
ԽՍՀՄ պետությունների` ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն կկարողանան ստանալ մինչև 2026թ.–ը
Sputnik Արմենիա
Հայաստանում մինչ օրս բնակվում են ազգությամբ հայեր, որոնք չունեն քաղաքացիություն և ցանկանում են անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերել։ 04.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-04T12:16+0400
2023-12-04T12:16+0400
2023-12-04T12:25+0400
հայաստան
քաղաքացիություն
արմեն ղազարյան
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/94/16699411_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf54caad920c745e7b1e159a76b33012.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ պետությունների` ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամկետը կարող է երկարաձգվել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։Հիմա «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի` քաղաքացի ճանաչելու հոդվածում ժամկետային սահմանափակումներ են գործում։Ինչու է ձգձգվում նոր նմուշի անձնագրերի տպագրությունը. նախկին պաշտոնյան ելք է առաջարկումՕրինագիծն առաջարկված փոփոխությունով հանդերձ լիագումար նիստերի օրակարգում ներառվեց 24-ժամյա ռեժիմով։Արցախից տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/94/16699411_132:0:1556:1068_1920x0_80_0_0_1d4959c39ed4dda31f7ca4708d236c36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքացիություն, արմեն ղազարյան, խսհմ
հայաստան, քաղաքացիություն, արմեն ղազարյան, խսհմ
ԽՍՀՄ պետությունների` ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն կկարողանան ստանալ մինչև 2026թ.–ը
12:16 04.12.2023 (Թարմացված է: 12:25 04.12.2023) Հայաստանում մինչ օրս բնակվում են ազգությամբ հայեր, որոնք չունեն քաղաքացիություն և ցանկանում են անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ պետությունների` ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամկետը կարող է երկարաձգվել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Հիմա «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի` քաղաքացի ճանաչելու հոդվածում ժամկետային սահմանափակումներ են գործում։
«ԽՍՀՄ պետությունների հայերին ՀՀ քաղաքացի ճանաչելու գործընթացը պետք է ավարտվեր 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մենք դեռ դեպքեր ունենք, երբ մի շարք անձինք Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են դիմում ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։ Ըստ այդմ` առաջարկում ենք երկարաձգել ժամկետները 3 տարով` մինչև 2026 թվականը»,– ընդգծեց Ղազարյանը։
Օրինագիծն առաջարկված փոփոխությունով հանդերձ լիագումար նիստերի օրակարգում ներառվեց 24-ժամյա ռեժիմով։