https://arm.sputniknews.ru/20231204/hunastann-u-turqian-arnvazn-20-hamadzajnagir-kknqen-erdvoghani-ajci-zhamanak-zlm-69559888.html
Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կկնքեն Էրդողանի այցի ժամանակ․ ԶԼՄ
Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կկնքեն Էրդողանի այցի ժամանակ․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հունաստանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը կկայանա Հունաստանի վարչապետի և Թուրքիայի ղեկավարինախագահությամբ: 04.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-04T11:27+0400
2023-12-04T11:27+0400
2023-12-04T12:08+0400
հունաստան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69553902_0:0:1600:901_1920x0_80_0_0_8c398304a548dce5b0f40fdf6e81c3df.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կստորագրեն Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Աթենքում: Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ERT պետական հեռուստաընկերությունը։Նշվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Հունաստանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը տեղի կունենա Աթենքում՝ երկու երկրների մի շարք նախարարների մասնակցությամբ:Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ Թուրքիայի նախագահին ուղեկցելու են յոթ նախարարներ, ինչպես նաև նրա խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը: Վերջին պահին կորոշվի նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի ներկայությունը, որը սովորաբար Թուրքիայի նախագահին ուղեկցում է արտերկրում։Հունական կողմից, ըստ տեղեկությունների, ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը, պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, էկոնոմիկայի նախարար Կոստիս Խատզիդակիսը, կրթության նախարար Կիրիակոս Պիերակակիսը, ներգաղթի նախարար Դիմիտրիս Կերիդիսը, մշակույթի նախարար Լինա Մենդոնին և զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյաննին:Էրդողանի այցի ժամանակ անվտանգության լուրջ միջոցներ կձեռնարկվեն։Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին, վերջին շրջանում նրանք փորձում են բարելավել հարաբերությունները: Էրդողանը հայտարարել է, որ Հունաստան կատարելիքիր առաջիկա այցից «նոր դարաշրջանի» սկիզբ է ակնկալում երկկողմ հարաբերություններում:Թուրքիայի ՊՆ–ն Էգեյան ծովի հետ կապված նախազգուշացում է արել Հունաստանին
հունաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69553902_47:0:1470:1067_1920x0_80_0_0_e668931d1e57329cda0953ed3ba61dd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, համաձայնագիր
հունաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, համաձայնագիր
Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կկնքեն Էրդողանի այցի ժամանակ․ ԶԼՄ
11:27 04.12.2023 (Թարմացված է: 12:08 04.12.2023) Հունաստանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը կկայանա Հունաստանի վարչապետի և Թուրքիայի ղեկավարինախագահությամբ:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կստորագրեն Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Աթենքում: Տեղեկությունը հայտնում է Հունաստանի
ERT պետական հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Հունաստանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը տեղի կունենա Աթենքում՝ երկու երկրների մի շարք նախարարների մասնակցությամբ:
«Սպասվում է, որ երկու կողմերի միջև առնվազն 20 համաձայնագիր կստորագրվի, որոնցից գլխավորը միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրն է»,-ասվում է հրապարակման մեջ:
Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ Թուրքիայի նախագահին ուղեկցելու են յոթ նախարարներ, ինչպես նաև նրա խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը: Վերջին պահին կորոշվի նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի ներկայությունը, որը սովորաբար Թուրքիայի նախագահին ուղեկցում է արտերկրում։
Հունական կողմից, ըստ տեղեկությունների, ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը, պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, էկոնոմիկայի նախարար Կոստիս Խատզիդակիսը, կրթության նախարար Կիրիակոս Պիերակակիսը, ներգաղթի նախարար Դիմիտրիս Կերիդիսը, մշակույթի նախարար Լինա Մենդոնին և զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյաննին:
Էրդողանի այցի ժամանակ անվտանգության լուրջ միջոցներ կձեռնարկվեն։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին, վերջին շրջանում նրանք փորձում են բարելավել հարաբերությունները: Էրդողանը հայտարարել է, որ Հունաստան կատարելիքիր առաջիկա այցից «նոր դարաշրջանի» սկիզբ է ակնկալում երկկողմ հարաբերություններում: