https://arm.sputniknews.ru/20231204/hajaqve-nakhadzernutjan-kvoghmnakicnern-akcia-en-anum-azhi-mvot-69555001.html
«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցներն ակցիա են անում ԱԺ–ի մոտ
«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցներն ակցիա են անում ԱԺ–ի մոտ
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանի խոսքով` մենք պետք է դասեր քաղենք Ադրբեջանից։ 04.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-04T10:39+0400
2023-12-04T10:39+0400
2023-12-04T11:00+0400
հայաստան
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69554063_0:0:1281:720_1920x0_80_0_0_818a30349eeeaabe7aef7095d2f5a401.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ–ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագծի ընդունումը կարևոր է, որպեսզի Արցախը վերադարձնելը հնարավոր լինի։«1994 թ–ին, երբ կնքվեց զինադադարը, Ադրբեջանը պարտված էր, բայց չգնաց խաղաղության պայմանագրի, զինադարար կնքեց։ 26 տարի ուժ հավաքեց ու վերադարձրեց այն, ինչ համարում էր իրենը։ Նույնը պիտի անենք մենք, Ադրբեջանը այդ իմաստով օրինակ է մեզ համար»,– ասաց նա։Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հաստատեց նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։«ՀայաՔվե» նախաձեռնությունը օրենքի նախագիծը հոկտեմբեր 11-ին հանձնեց ԱԺ։ Այն պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69554063_9:0:969:720_1920x0_80_0_0_6265a17aceb707ac07bccaff52a38b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցներն ակցիա են անում ԱԺ–ի մոտ
10:39 04.12.2023 (Թարմացված է: 11:00 04.12.2023) Ավետիք Չալաբյանի խոսքով` մենք պետք է դասեր քաղենք Ադրբեջանից։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ–ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։
Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագծի ընդունումը կարևոր է, որպեսզի Արցախը վերադարձնելը հնարավոր լինի։
«1994 թ–ին, երբ կնքվեց զինադադարը, Ադրբեջանը պարտված էր, բայց չգնաց խաղաղության պայմանագրի, զինադարար կնքեց։ 26 տարի ուժ հավաքեց ու վերադարձրեց այն, ինչ համարում էր իրենը։ Նույնը պիտի անենք մենք, Ադրբեջանը այդ իմաստով օրինակ է մեզ համար»,– ասաց նա։
Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը
խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
ՀՀ
կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հաստատեց նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը
օրենքի նախագիծը հոկտեմբեր 11-ին հանձնեց ԱԺ։ Այն պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: