00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2023
Ազգային ժողով
Բաժանորդագրվել
Ավետիք Չալաբյանի խոսքով` օրենքի նախագծի ընդունումից հետո սահմանափակվելու էին Արցախը թղթով Ադրբեջանին հանձնելու հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
Նշենք, որ այսօր հանձնաժողովի նիստում երկու փաստաթուղթ էր ներկայացվել, մեկը` «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, մյուսը` «Հայաքվե» նախագծի մասին հայտարարությունը, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մինասյանի ներկայացրած հայտարարության քննարկումը հետաձգվեց 2 ամսով, իսկ հետո 3 կողմ, 7 դեմ ձայնով մերժվեց նախագիծը։
Sputnik Արմենիան այս կապակցությամբ զրուցեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանի հետ։
«Շատ բացասական եմ գնահատում նման քվեարկության արդյունքները։ Հանձնաժողովի անդամ ՔՊ–ական պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին` նույնիսկ դրա հիմնավորումը չունենալով և չներկայացնելով քննարկման ժամանակ»,–ասաց Չալաբյանը։
Նա ընդգծեց` այդ քայլի պատճառն այն է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո սահմանափակելու և կաշկանդելու էր նրանց` Արցախը թղթով Ադրբեջանին հանձնելու հնարավորությունները։
Հավելենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները հանձնաժողովի նիստում քննարկումից հետո խնդրեցին նախագիծը լրամշակելու հնարավորություն տալ իրենց, բայց այդ խնդրանքը մերժվեց։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանձնաժողովի ՔՊ–ական անդամները, հնարավորություն չտալով լրամշակել «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, կանոնակարգի խախտում են թույլ տվել։
Մինասյանը ընդգծեց, որ առաջիկայում իրենք նախագիծը մերժելու վերաբերյալ հատուկ կարծիք կներկայացնեն։
Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հաստատեց նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը օրենքի նախագիծը հոկտեմբեր 11-ին հանձնեց ԱԺ։
Լրահոս
0