ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչների մրցումային երկրորդ օրվա նախավերջին մասնակիցը Հայաստանի հավաքականի կազմում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանն էր, որը մենամարտեց բելառուս Իվան Սինյակի հետ։Առաջին ռաունդի վերջնամասում հայ բռնցքամարտիկ կտրուկ ակտիվացավ ու մի քանի դիպուկ հարված անցկացրեց, ինչի շնորհիվ էլ մրցավարները ռաունդում 4։1 հաշվով հաղթանակը շնորհեցին Հակոբյանին։Երկրորդ ռաունդում մրցակիցները հիմնականում գործում էին հարվածային միջին տարածության վրա, զգուշանալով հարված բաց թողնելուց։ Հիմնականում նպատակին էին հասնում ուղիղ հարվածները։ Բայց նման պայմաններում էլ մեր բռնցքամարտիկը ավելի դիպուկ էր՝ 5։0։ Վերջնական հաղթանակի համար Արգիշտիին ընդամենը հարկավոր էր նոկաուտի չենթարկվել, ինչն էլ մեր բռնցքամարտիկը հաջողությամբ արեց ու մենամարտում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0 հաշվով։Այսպիսով, եզրափակիչներում Հայաստանի հավաքականի կազմում արդեն հանդես են եկել 9 բռնցքամարտիկներ։ Մերոնք նվաճել են 3 ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան, Արգիշտի Հակոբյան),5 արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան, Անդրանիկ Մարտիրոսյան), 1 բրոնզե (Տիգրան Խաչատրյան) մեդալ։
Երկրորդ ռաունդում մրցակիցները հիմնականում գործում էին հարվածային միջին տարածության վրա, զգուշանալով հարված բաց թողնելուց։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչների մրցումային երկրորդ օրվա նախավերջին մասնակիցը Հայաստանի հավաքականի կազմում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանն էր, որը մենամարտեց բելառուս Իվան Սինյակի հետ։
Առաջին ռաունդի վերջնամասում հայ բռնցքամարտիկ կտրուկ ակտիվացավ ու մի քանի դիպուկ հարված անցկացրեց, ինչի շնորհիվ էլ մրցավարները ռաունդում 4։1 հաշվով հաղթանակը շնորհեցին Հակոբյանին։
Երկրորդ ռաունդում մրցակիցները հիմնականում գործում էին հարվածային միջին տարածության վրա, զգուշանալով հարված բաց թողնելուց։ Հիմնականում նպատակին էին հասնում ուղիղ հարվածները։ Բայց նման պայմաններում էլ մեր բռնցքամարտիկը ավելի դիպուկ էր՝ 5։0։ Վերջնական հաղթանակի համար Արգիշտիին ընդամենը հարկավոր էր նոկաուտի չենթարկվել, ինչն էլ մեր բռնցքամարտիկը հաջողությամբ արեց ու մենամարտում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0 հաշվով։
Այսպիսով, եզրափակիչներում Հայաստանի հավաքականի կազմում արդեն հանդես են եկել 9 բռնցքամարտիկներ։ Մերոնք նվաճել են 3 ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան, Արգիշտի Հակոբյան),5 արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան, Անդրանիկ Մարտիրոսյան), 1 բրոնզե (Տիգրան Խաչատրյան) մեդալ։