https://arm.sputniknews.ru/20231203/qervobjany-ev-nasim-talebn-andradardzel-en-gitutjunbiznes-hamagvortsakcutjan-herankarnerin-69530322.html
Քերոբյանը և Նասիմ Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին
Քերոբյանը և Նասիմ Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին
Sputnik Արմենիա
Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ նորարար գործարարների, միջազգային շուկայում աշխատող խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։ 03.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-03T12:15+0400
2023-12-03T12:15+0400
2023-12-03T12:15+0400
համաժողով
վահան քերոբյան
նասիմ թալեբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/03/69529093_0:33:1280:753_1920x0_80_0_0_c93b6497fe0cf4a633b18eb0eff5351f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 2-ին Երևանում շարունակվել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 1–ին` համաժողովի շրջանակում խոսել էր Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման մասին, ըստ որի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։Համաժողովի երկրորդ օրը կայացել է «դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում, որի ընթացքում Քերոբյանը և «Հակափխրունություն» գրքի հեղինակ, համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբն անդրադարձել են գիտություն-բիզնես համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տեղական ընկերությունները «հակափխրուն»՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու ունակ դարձնելու հնարավորություններին։Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը։Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ նորարար գործարարների, միջազգային շուկայում աշխատող խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/03/69529093_143:0:1280:853_1920x0_80_0_0_c4dd792b23dbc4259fa3d94b20470f0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաժողով, վահան քերոբյան, նասիմ թալեբ
համաժողով, վահան քերոբյան, նասիմ թալեբ
Քերոբյանը և Նասիմ Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին
Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ նորարար գործարարների, միջազգային շուկայում աշխատող խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 2-ին Երևանում շարունակվել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 1–ին` համաժողովի շրջանակում
խոսել էր Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման մասին, ըստ որի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։
Համաժողովի երկրորդ օրը կայացել է «դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում, որի ընթացքում Քերոբյանը և «Հակափխրունություն» գրքի հեղինակ, համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբն անդրադարձել են գիտություն-բիզնես համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տեղական ընկերությունները «հակափխրուն»՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու ունակ դարձնելու հնարավորություններին։
Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը։
Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ նորարար գործարարների, միջազգային շուկայում աշխատող խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։