https://arm.sputniknews.ru/20231203/erevanum-anchapahasi-masnakcutjamb-vetsh-ev-danakaharutjun-e-teghi-unecel-69527435.html
Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ և դանակահարություն է տեղի ունեցել
Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ և դանակահարություն է տեղի ունեցել
Sputnik Արմենիա
Տեղի ունեցած վիճաբանությունից հետո 15–ամյա և 19–ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց։ 03.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-03T10:40+0400
2023-12-03T10:40+0400
2023-12-03T10:40+0400
դանակահարություն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_11:0:1590:888_1920x0_80_0_0_76ea24cd44350fbb2711dbbb5407d7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Նշվում է, որ երեկ` ժամը 19:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա: Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:Դեպքի վայրում հայտնաբերվել է BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ արնանման հետքեր:Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_7dd482ee5e8b718c21c22fc66a11764c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, երևան
Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ և դանակահարություն է տեղի ունեցել
Տեղի ունեցած վիճաբանությունից հետո 15–ամյա և 19–ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Նշվում է, որ երեկ` ժամը 19:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա: Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ արնանման հետքեր:
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 15-ամյա Գոռ Հ.-ն և 19-ամյա Ռուբեն Մ.-ն»,–գրում է կայքը:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: