00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակչությունը նվազում է, ՀՆԱ–ն` ավելանում. տնտեսագետին մտահոգում է Քերոբյանի կանխատեսումը

© Photo : press office of the Ministry of Economy of RAՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2023
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարարի նոր կանխատեսումը տարվա ավարտին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 8200 դոլարի հասցնելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի աճի մասին Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը մտահոգիչ է համարում։
Հայտնել ենք, որ դեկտեմբերի 1-ին «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր` 2023 թվականի վերջին ակնկալում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի մինչև 8200 դոլարի։
«Դրանում մտահոգիչ դրույթ կար այն առումով, որ մենք բնակչության թվի նվազում ունենք, և սա, բնականաբար, կբերի նաև մեկ շնչինբաժին հասնող ՀՆԱ–ի աճի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Տարվա ավարտին տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ կանխատեսումներ անել Թադևոս Ավետիսյանը դժվարանում է` միաժամանակ արձանագրելով, որ ի տաբերությում տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական ակտիվության, որն ինքը 2022–ի իներցիոն էֆեկտ է համարում, տարվա երկրորդ կեսին տնտեսական ակտիվությունն արդեն 5 տոկոսով նվազել է։
Բացի այդ, դրամը, նրա դիտարկմամբ, այսօր դեռ շարունակում է գերարժևորված մնալ, և հայտնի չէ, թե ինչ վարքագիծ կդրսևորի առաջիկայում։ Դեպի Ռուսաստան արտահանումը ևս, որն այսօր տնտեսությա հիմնական խթաններից է, անորոշ վիճակում է` պայմանավորված դրամի փոխարժեքով։
ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին
«Նույնիսկ եթե այդ կանխատեսումն էլ իրականանա, ցավոք, հաջորդ տարվա համար մենք նման աճի միտումներ այլևս չունենք։ Այն արտաքին պատահական գործոնները, որ բերել են այս բարձր տնտեսական աճին, որով հպարտանում ու իր վրա է քաշում այսօրվա իշխանությունը, հաջորդ տարվանից չեն լինելու։ Եվ մենք ականատես ենք լինելու իրենց մյուս գործիքակազմին` մեղավորներ գտնելու, արդարանալու և արտաքին գործոնների վրա իրենց ձախողումները գցելու»,– կանխատեսում է Ավետիսյանը։
Նախարար Քերոբյանը նաև ասել էր, որ ՀՀ տնտեսության կառուցվածքում դեռևս բազային են մնում ապրանքների արտահանումն ու ծառայությունները, մինչդեռ կառավարությունը փորձում է տարբեր ծրագրերով խթանել արտադրողականությունը։
Արձագանքելով Էկոնոմիկայի նախարարին` Ավետիսյանը նշեց, որ նա պետք է անկեղծ լիներ ու ասեր, որ այդ երկու ոլորտների զարգացման հետ էլ ՀՀ իշխանությունը ոչ մի կապ չունի։
«Իրենք պետք է անեին առավելագույնը, որ այդ բարձր աճը կապիտալացվեր, դառնար ներդրումներ, բարձրացներ մեր տնտեսական ներուժը` հետագա երկարաժամկետ զարգացման համար։ Դա էր իրենցից կախվածը, որ չեն արել, տապալել են»,– նկատում է տնտեսագետը` հավելելով, որ իշխանությունը ևս քաջ գիտակցում է, որ հաջորդ տարի շատ դժվար է լինելու ապահովել պետական բյուջեով նախանշված տնտեսական աճը։
Դրանով են, ըստ նրա, բացատրվում նաև իշխանությունների վերջին շրջանի գործողությունները` ուղղված տնտեսության ու քաղաքացիների վրա հարկային բեռի ավելացմանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով` 2023 թ 3–րդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը ՀՀ–ում կազմել է 2 տրլն 579 մլրդ 911 մլն դրամ, իսկ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն` 862 991 դրամ կամ 2 125 դոլար։
2022 թվականի տարեկան ցուցանիշով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 6569 դոլար։
Լրահոս
0