https://arm.sputniknews.ru/20231203/aren-kharatjany-dardzav-brncqamarti-ashkharhi-arajnutjan-pvokhchempivon-69544529.html
Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
Երկու բռնցքարտիկներն էլ մինչև եզրափակիչ հասնելը տոնել էին 4-ական հաղթանակ։ 03.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-03T18:14+0400
2023-12-03T18:14+0400
2023-12-03T18:18+0400
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
արեն խառատյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/03/69544153_0:0:1280:721_1920x0_80_0_0_b158b5c5189396964ab0330083fca853.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. 52 կգ քաշային Արեն Խառատյանը «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց եզրափակիչում Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Ջումաևին ու բավարարվեց արծաթե մեդալով։Երկու բռնցքարտիկներն էլ մինչև եզրափակիչ հասնելը տոնել էին 4-ական հաղթանակ։ Արենը այս տարիքային խմբում Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է, իսկ Ջումաևը՝ Ասիայի չեմպիոն։Առաջին ռաունդում ղրղզ բռնցքամարտիկը ավելի դիպուկ գտնվեց, ու մրցավարները 4։1 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան։ Երկրորդ ռաունդում ղրղզ բռնցքամարտիկը զարգացրեց իր առավելությունն ու հաղթեց 5։0 հաշվով։ Այս մենամարտում հաղթելու համար Խառատյանին արդեն հարկավոր էր հաղթել նոկաուտով։ Դա Արենին իրականացնել չհաջողվեց, ու չեմպիոնի կոչումը նվաճեց Ղրղզստանի ներկայացուցիչը։Հիշեցնենք, որ ավելի վաղ 48 կգ քաշային կարգում Վաղարշակ Քեյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։Եզրափակիչ մենամարտերի մրցումային առաջին օրվա ընթացքում Հայաստանի վերջին ներկայացուցիչը լինելու է Սամվել Սիրամարգյանը, որը 70 կգ քաշային կարգում մրցելու է լեհ Պավել Ուրբանսկիի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/03/69544153_39:0:1176:853_1920x0_80_0_0_10a088bffdc06369de464c0c747c5f83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, արեն խառատյան
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, արեն խառատյան
Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
18:14 03.12.2023 (Թարմացված է: 18:18 03.12.2023) Երկու բռնցքարտիկներն էլ մինչև եզրափակիչ հասնելը տոնել էին 4-ական հաղթանակ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. 52 կգ քաշային Արեն Խառատյանը «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց եզրափակիչում Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Ջումաևին ու բավարարվեց արծաթե մեդալով։
Երկու բռնցքարտիկներն էլ մինչև եզրափակիչ հասնելը տոնել էին 4-ական հաղթանակ։ Արենը այս տարիքային խմբում Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է, իսկ Ջումաևը՝ Ասիայի չեմպիոն։
Առաջին ռաունդում ղրղզ բռնցքամարտիկը ավելի դիպուկ գտնվեց, ու մրցավարները 4։1 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան։ Երկրորդ ռաունդում ղրղզ բռնցքամարտիկը զարգացրեց իր առավելությունն ու հաղթեց 5։0 հաշվով։ Այս մենամարտում հաղթելու համար Խառատյանին արդեն հարկավոր էր հաղթել նոկաուտով։ Դա Արենին իրականացնել չհաջողվեց, ու չեմպիոնի կոչումը նվաճեց Ղրղզստանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 48 կգ քաշային կարգում Վաղարշակ Քեյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Եզրափակիչ մենամարտերի մրցումային առաջին օրվա ընթացքում Հայաստանի վերջին ներկայացուցիչը լինելու է Սամվել Սիրամարգյանը, որը 70 կգ քաշային կարգում մրցելու է լեհ Պավել Ուրբանսկիի հետ։