https://arm.sputniknews.ru/20231201/israjeln-u-hamas-y-hamadzajnel-en-evs-mek-orvov-erkaradzgel-hradadary-zlm-69440191.html
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի` կողմերը պայմանավորվել են ևս 10 պատանդ ազատ արձակել։ 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T08:50+0400
2023-12-01T08:50+0400
2023-12-01T08:52+0400
իսրայել
համաս
գազայի հատված
հրադադար
պատանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b2b3b6b90892156deeba1afb0bf19fd2.jpg
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս 1 օրով երկարաձգել հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին:«Սպասվում է, որ պայմանավորվածության արդյունքում ազատ կարձակվեն ևս 10 պատանդներ, հիմնականում` կանայք և երեխաներ», - գրում է թերթը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու ջանքերը
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_57:0:2788:2048_1920x0_80_0_0_350f465fda078dd14079bf2d797a03da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, համաս, գազայի հատված, հրադադար, պատանդ
իսրայել, համաս, գազայի հատված, հրադադար, պատանդ
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարը. ԶԼՄ
08:50 01.12.2023 (Թարմացված է: 08:52 01.12.2023) Ըստ լրատվամիջոցի` կողմերը պայմանավորվել են ևս 10 պատանդ ազատ արձակել։
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս 1 օրով երկարաձգել հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին:
«Սպասվում է, որ պայմանավորվածության արդյունքում ազատ կարձակվեն ևս 10 պատանդներ, հիմնականում` կանայք և երեխաներ», - գրում է թերթը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։