https://arm.sputniknews.ru/20231201/inchpes-e-yntanum-verin-lars-tanvogh-nvor-tshanaparhi-shinararutjuny-tesanjut-69457650.html
Ինչպես է ընթանում Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը. տեսանյութ
Ինչպես է ընթանում Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծի իրականացումը թույլ կտա Վրաստանի մայրաքաղաքից մինչև Ռուսաստանի սահման ճանապարհը կրճատել գրեթե մեկ ժամով։ 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T13:12+0400
2023-12-01T13:12+0400
2023-12-01T13:17+0400
վրաստանի հանրապետություն
վերին լարս
ճանապարհ
անցակետ
տեսանյութ
տեսանյութեր
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69457046_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2f7d25615d7ce49957f5db9c740f2752.jpg
Վրաստանում ակտիվ տեմպերով ընթանում է տարածաշրջանում ամենաերկար թունելի շինարարությունը, որը Վերին Լարս է տանում (ՌԴ սահման): Նախատեսված 9 կիլոմետրից 8-ն արդեն փորվել է։ Աշխատանքները կավարտվեն 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9–կիլոմետրանոց թունելի մասին է, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է: Թունելը երեք գիծ է ունենալու, երթևեկությունն անխափան իրականացվելու է երկու ուղղություններով: Յուրաքանչյուր 500 մետրը մեկ թունելից տարհանման ելքեր են լինելու։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։Այժմ Քվեշեթի-Կոբի ճանապարհին արդեն փորվել է մեկ 1,5 կիլոմետրանոց թունել ու ևս մեկ թունելի մի մասը։Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետ այլևս չի սահմանափակվի:Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհն այն կկրճատի ևս 11 կմ-ով: Եթե հիմա այդ ճանապարհն անցնում են մեկ ժամում, ապա նախագծի ավարտից հետո 15 րոպե կպահանջվի:Այսպիսով, Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե:Գործող ճանապարհի երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինում 90 օր փակ է կամ դժվարանցանելի բեռնատարների համար:Կոբի գյուղից մինչև Քվեշեթի 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել այդ տարածքով դեպի Ռուսաստան: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. հայկական բեռնատարները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերի մեջ մնալու։Գյումրու չոր նավահանգստի նախագիծը վերլուծության վերջին փուլում է. Քերոբյան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69457046_137:0:1577:1080_1920x0_80_0_0_49e5de2b5f5022ae9ddb959e8e2f6541.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ, անցակետ, տեսանյութ, տեսանյութեր, շինարարություն, видео
վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ, անցակետ, տեսանյութ, տեսանյութեր, շինարարություն, видео
Ինչպես է ընթանում Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը. տեսանյութ
13:12 01.12.2023 (Թարմացված է: 13:17 01.12.2023) Շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծի իրականացումը թույլ կտա Վրաստանի մայրաքաղաքից մինչև Ռուսաստանի սահման ճանապարհը կրճատել գրեթե մեկ ժամով։
Վրաստանում ակտիվ տեմպերով ընթանում է տարածաշրջանում ամենաերկար թունելի շինարարությունը, որը Վերին Լարս է տանում (ՌԴ սահման): Նախատեսված 9 կիլոմետրից 8-ն արդեն փորվել է։ Աշխատանքները կավարտվեն 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9–կիլոմետրանոց թունելի մասին է, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է: Թունելը երեք գիծ է ունենալու, երթևեկությունն անխափան իրականացվելու է երկու ուղղություններով: Յուրաքանչյուր 500 մետրը մեկ թունելից տարհանման ելքեր են լինելու։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։
Այժմ Քվեշեթի-Կոբի ճանապարհին արդեն փորվել է մեկ 1,5 կիլոմետրանոց թունել ու ևս մեկ թունելի մի մասը։
Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետ այլևս չի սահմանափակվի:
Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհն այն կկրճատի ևս 11 կմ-ով: Եթե հիմա այդ ճանապարհն անցնում են մեկ ժամում, ապա նախագծի ավարտից հետո 15 րոպե կպահանջվի:
Այսպիսով, Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե:
Գործող ճանապարհի երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինում 90 օր փակ է կամ դժվարանցանելի բեռնատարների համար:
Կոբի գյուղից մինչև Քվեշեթի 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել այդ տարածքով դեպի Ռուսաստան: Սա կարևոր է նաև
Հայաստանի համար. հայկական բեռնատարները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերի մեջ մնալու։