https://arm.sputniknews.ru/20231201/fly-arnan-kdadarecni-trichqnery-zhvoghvovurd-69448139.html
«FLy Arna»–ն կդադարեցնի թռիչքները. «Ժողովուրդ»
«FLy Arna»–ն կդադարեցնի թռիչքները. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նման որոշում կայացրել, քանի որ որոշ հարցերով տարաձայնություններ են առաջացել։ 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T11:13+0400
2023-12-01T11:13+0400
2024-01-30T19:59+0400
հայաստան
fly arna
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50786513_21:0:1580:877_1920x0_80_0_0_5072251c1ca077862c2b4813ce5f5911.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. «Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացնի, այս մասին որոշումը կայացվելու է դեկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նշվում է, որ այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, այդ պատճառով Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացրել կառույցում. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, և Փաշինյանը որոշել է, որ ընկերությունը չվերթ չիրականացնի։Հաջորդ տարի չվերթեր կմեկնարկեն Երևանից դեպի Բեռլին և չինական որոշ քաղաքներ. ՔերոբյանԹերթը գրում է, որ այս ընկերության ձախողումը կապվում է նաև Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում։ Այս հարցը շատ թեժ է քննարկվում ԱԺ ՔՊ-ական պատգամավորների միջև։Ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող:Ռոբերտ Խաչատրյանը կհեռանա, նախարարին փոխարինող են գտել. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50786513_216:0:1385:877_1920x0_80_0_0_4a229eeeed0df14a568bd7e9e4277f02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, fly arna, չվերթ, թռիչք
հայաստան, fly arna, չվերթ, թռիչք
«FLy Arna»–ն կդադարեցնի թռիչքները. «Ժողովուրդ»
11:13 01.12.2023 (Թարմացված է: 19:59 30.01.2024) Ըստ թերթի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նման որոշում կայացրել, քանի որ որոշ հարցերով տարաձայնություններ են առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. «Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացնի, այս մասին որոշումը կայացվելու է դեկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Շատ լուրջ խնդիր կա` կապված ընկերության կազմակերպչական և ֆինանսական հարցերի հետ։ Այս ավիափոխադրողը երբ եկել է դաշտ և գործունեություն է սկսել ծավալել, այդ ժամանակահատվածում ընկերության տնօրենն էր Դավիթ Փափազյանը։ Նա տարբեր մարդկանց աշխատանքի է տեղավորել` առանց համապատասխան մասնագիտացման՝ նրանց տալով լուրջ պաշտոններ և բարձր աշխատավարձեր»,– գրում է թերթը։
Նշվում է, որ այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, այդ պատճառով Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացրել կառույցում. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, և Փաշինյանը որոշել է, որ ընկերությունը չվերթ չիրականացնի։
Թերթը գրում է, որ այս ընկերության ձախողումը կապվում է նաև Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում։ Այս հարցը շատ թեժ է քննարկվում ԱԺ ՔՊ-ական պատգամավորների միջև։
Ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող: