https://arm.sputniknews.ru/20231201/bvoreli-ev-blinkeni-vaghazham-meknumy-cujc-e-talis-nranc-vakhkvotutjuny-lavrvov-69467422.html
Բորելի և Բլինկենի վաղաժամ մեկնումը ցույց է տալիս նրանց վախկոտությունը. Լավրով
Բորելի և Բլինկենի վաղաժամ մեկնումը ցույց է տալիս նրանց վախկոտությունը. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ արևմտյան երկրները շարունակում են «սպանել» ԵԱՀԿ-ն։ 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T15:31+0400
2023-12-01T15:31+0400
2023-12-01T15:32+0400
սերգեյ լավրով
էնթոնի բլինկեն
ժոզեպ բորել
եահկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69422287_0:188:2971:1859_1920x0_80_0_0_1e91ea525fcc72864ec94b301b1e3286.jpg
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ժամանակից շուտ մեկնումը Մակեդոնիայի մայրաքաղաքից, որտեղ հանդիպել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարները, ցույց է տալիս երկխոսության հանդեպ նրանց վախը: Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Անդրադառնալով ԵԱՀԿ-ի գործունեությանը` դիվանագետը նշել է, որ արևմտյան երկրները համառությամբ շարունակում են «սպանել» այն:«Այսօր այդ զգացողությունն ամրապնդվում է, ամենակարևոր զգացողությունը` անտարբերությունը։ Կազմակերպությունն ինքն իրեն արդեն վերածել է մի բանի, որն ինձ մոտ, օրինակ, անտարբերություն է առաջացնում այն հարցում, թե ինչ տեղի կունենա նրա հետ հետագայում»,- ասել է Լավրովը։Հիշեցնենք` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյում։Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69422287_121:0:2850:2047_1920x0_80_0_0_68ff58c8aad7311c961e50cef5890dd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, էնթոնի բլինկեն, ժոզեպ բորել, եահկ
սերգեյ լավրով, էնթոնի բլինկեն, ժոզեպ բորել, եահկ
Բորելի և Բլինկենի վաղաժամ մեկնումը ցույց է տալիս նրանց վախկոտությունը. Լավրով
15:31 01.12.2023 (Թարմացված է: 15:32 01.12.2023) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ արևմտյան երկրները շարունակում են «սպանել» ԵԱՀԿ-ն։
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ժամանակից շուտ մեկնումը Մակեդոնիայի մայրաքաղաքից, որտեղ հանդիպել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարները, ցույց է տալիս երկխոսության հանդեպ նրանց վախը: Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Բլինկենը, ինչպես հասկանում եմ, գնացել է, Բորելը` նույնպես։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Դե, նրանք հավանաբար կարծում են, որ դրանով ընդգծում են Ռուսաստանին մեկուսացնելու իրենց մտադրությունը։ Իսկ ես կարծում եմ, որ նրանք պարզապես վախկոտ են, վախենում են ցանկացած անկեղծ, փաստերով զրույցից,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը և ավելացրել,– փախել է իմ գործընկերը` պետքարտուղար Բլինկենը, ես ոչ մի տեղ չեմ փախել»:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ի գործունեությանը` դիվանագետը նշել է, որ արևմտյան երկրները համառությամբ շարունակում են «սպանել» այն:
«Այսօր այդ զգացողությունն ամրապնդվում է, ամենակարևոր զգացողությունը` անտարբերությունը։ Կազմակերպությունն ինքն իրեն արդեն վերածել է մի բանի, որն ինձ մոտ, օրինակ, անտարբերություն է առաջացնում այն հարցում, թե ինչ տեղի կունենա նրա հետ հետագայում»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյում։