00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․
▪️ Սկոպյեում ԵԱՀԿ-ի նախարարական 30-րդ համաժողովի շրջանակում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Լիիսա Կաումանի հետ: Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված քայլերի համատեքստում Միրզոյանը Կաումանին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կարգավորման պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի առաջարկների փաթեթի հիմնական սկզբունքները։ Նախարար Միրզոյանը նշել է՝ հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց։
▪️ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-Միացյալ նահանգներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»,-հայտնում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
▪️ «Միասին» հասարակական-քաղաքական շարժումն իրազեկման ակցիա է իրականացրել Ազգային ժողովի մոտ։ Օրը պատահական չի ընտրվել․ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում են ընդունել։ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց շարժումը գործընթաց է սկսում, որով պետք է անվստահություն հայտնեն գործող իշխանությանը։
▪️ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Հակոբյանը մեղադրվում է խոշոր չափի փողերի լվացման ու հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
▪️ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն դրամի չափով, Sputnik Արմենիան տեղեկացել է Ախոյանի փաստաբան Գոռ Վարդանյանից։ Արագած Ախոյանի նկատմամբ նոյեմբերի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ամռանը արած գրառման համար։
▪️ Ալավերդի համայնքի ղեկավար՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
▪️ SpaceX-ի Falcon 9 հրթիռով այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։ Արբանյակի թռիչքը տիեզերք կհեռարձակվի ուղիղ եթերով ժամը 21-ին։
▪️ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմը 6 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Մարդասիրական օգնությունը հավաքվել է հայկական սփյուռքի խնդրանքով՝ «Планета», «Возрождение и Надежда» հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի աջակցությամբ:
▪️ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյում այսօր խորհրդակցություն կանցկացնի ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
▪️ «Պետությունները Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում են հայտնվում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամական երկրներ չկան»,- Սկոպյեյում անցկացվող ԵԱՀԿ-ի նախարարական 30-րդ համաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ժամանակից շուտ մեկնումը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքից, ցույց է տալիս երկխոսության հանդեպ նրանց վախը:
▪️ Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարն ու կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ: Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա հրադադարը սկսվել էր նոյեմբերի 24-ին, ապա երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 30-ը։
Լրահոս
0