https://arm.sputniknews.ru/20231201/69460861.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին, աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ «Նախատեսվում է քննարկել... 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T14:00+0400
2023-12-01T14:00+0400
2023-12-01T14:21+0400
sputnik արմենիա ռադիոկայան
լուրեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69461234_0:0:962:541_1920x0_80_0_0_eaee1ec9875e57a67816ca9b4764384f.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Լուրեր
▪️ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին, աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ «Նախատեսվում է քննարկել Հայաստան-Միացյալ նահանգներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»,-հայտնում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։▪️ Անցած 10 ամիսներին Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։▪️ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ, որոնք ներկայացրել են հացադուլի պատճառները․ հայտնում են օմբուդսմանի աշխատակազմից։▪️ Դատարանը «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի» սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը:▪️ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղպայմանագիր խմբակցությունը» անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված Արկադի Թամազյանին։▪️ SpaceX-ի Falcon 9 հրթիռով այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։ Արբանյակի թռիչքը տիեզերք կհեռարձակվի ուղիղ եթերով ժամը 21-ին։ Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումքի» և Գիտական նորարարության ու կրթության կենտրոնի կողմից:▪️ Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարն ու կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ: Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա հրադադարը սկսվել էր նոյեմբերի 24-ին, ապա երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 30-ը։▪️ Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Անցած 10 ամիսներին Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։ ՁԻԱՀ-ը կարող է վերացվել ամբողջ աշխարհում մինչև 2030 թվականը, եթե անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացվեն յուրաքանչյուր երկրում այդ հիվանդության դեմ պայքարող համայնքներին, նշված է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի զեկույցում։▪️ Ղրիմում փոթորկի հետևանքով 5 մարդ զոհվել է, 12-ը տուժել են, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69461234_8:0:729:541_1920x0_80_0_0_606164b37352aa7b791e6d88e979701e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио, sputnik արմենիա ռադիոկայան, լուրեր
аудио, sputnik արմենիա ռադիոկայան, լուրեր
▪️ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին, աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ «Նախատեսվում է քննարկել Հայաստան-Միացյալ նահանգներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»,-հայտնում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
▪️ Անցած 10 ամիսներին Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։
▪️ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ, որոնք ներկայացրել են հացադուլի պատճառները․ հայտնում են օմբուդսմանի աշխատակազմից։
▪️ Դատարանը «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի» սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը:
▪️ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղպայմանագիր խմբակցությունը» անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված Արկադի Թամազյանին։
▪️ SpaceX-ի Falcon 9 հրթիռով այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։ Արբանյակի թռիչքը տիեզերք կհեռարձակվի ուղիղ եթերով ժամը 21-ին։ Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումքի» և Գիտական նորարարության ու կրթության կենտրոնի կողմից:
▪️ Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարն ու կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ: Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա հրադադարը սկսվել էր նոյեմբերի 24-ին, ապա երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 30-ը։
▪️ Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Անցած 10 ամիսներին Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։ ՁԻԱՀ-ը կարող է վերացվել ամբողջ աշխարհում մինչև 2030 թվականը, եթե անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացվեն յուրաքանչյուր երկրում այդ հիվանդության դեմ պայքարող համայնքներին, նշված է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի զեկույցում։
▪️ Ղրիմում փոթորկի հետևանքով 5 մարդ զոհվել է, 12-ը տուժել են, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: