00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Հայաստանը չի մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի նախօրեին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը, Sputnik Արմենիան տեղեկացել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։ Չնայած դրան, նախարար Միրզոյանը Սկոպյեում կարճատև հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
▪️ Սկոպյեում անցկացված ԵԱՀԿ-ի նախարարական 30-րդ համաժողովում իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փաստել է, որ արցախցիների բռնի տեղահանումն իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը, ընդգծել է նախարար Միրզոյանը։
▪️ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ էմիրություններում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և անվտանգության խնդիրների մասին․ «Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը և կախված չլինի մեկ կենտրոնից։ Անվտանգության առումով Հայաստանը խնդիրներ ունի, քանի որ անվտանգության այն համակարգը, որում երկիրը երկար տարիներ եղել է, չի աշխատել, ինչի հետևանքով էլ Հայաստանը լուրջ խնդիրների է բախվում»,-ասել է նախագահը։
▪️ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ, որոնք ներկայացրել են հացադուլի պատճառները:
▪️ Դատարանը «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի» սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը: Դատախազը նոյեմբերի 30-ին քրեական հետապնդում էր հարուցել 2018-ից 2022 թվականներին դեկանի պաշտոնը զբաղեցրած Ցոլակ Ակոպյանի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտ դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, մասնավորապես՝ ըստ իրավապահների, Ակոպյանը քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դրել է իր ստորագրությունը:
▪️ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղպայմանագիր խմբակցությունը» անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված Արկադի Թամազյանին։
▪️ Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարն ու կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ: Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա հրադադարը սկսվել էր նոյեմբերի 24-ին, ապա երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 30-ը։
▪️ Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ ՁԻԱՀ-ը կարող է վերացվել ամբողջ աշխարհում մինչև 2030 թվականը, եթե անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացվեն յուրաքանչյուր երկրում այդ հիվանդության դեմ պայքարող համայնքներին, նշված է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի զեկույցում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն րոպե ՁԻԱՀ-ի պատճառով մարդ է մահանում, ամեն շաբաթ ՄԻԱՎ-ով վարակվում են 4 հազար աղջիկներ ու երիտասարդ կանայք, իսկ ՄԻԱՎ-ով ապրող 39 միլիոն մարդկանցից 9․2 միլիոնը անհրաժեշտ բուժման հնարավորություն չունեն։
Լրահոս
0