https://arm.sputniknews.ru/20231201/10-amsum-hajastanum-dziah-i-aveli-qan-180-depq-e-grancvel-69446197.html
10 ամսում Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել
10 ամսում Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T10:52+0400
2023-12-01T10:52+0400
2023-12-01T10:52+0400
հայաստան
ձիահ
միավ
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/70/23477094_0:85:1600:985_1920x0_80_0_0_05324afbc6fc224824fa6df65ff4c030.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ 10 ամսում Հայաստանում ՄԻԱՎ–ի ախտորոշման 421 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։Այս տարվա կարգախոսն է` «Թող համայնքներն առաջնորդեն»։ Կարգախոսը շեշտում է այն ազդեցությունը, որն ունեն համայնքները հիվանդության դեմ պայքարում։Նախարարությունից հիշեցնում են, որ բուժօգնությունն իրականացվում է բացառապես անվճար, ներառյալ` ախտորոշումն ու հետազոտությունները:Հայաստանում ամենափոքր վարակակիրը 1 տարեկան է, կամ ՄԻԱՎ-ով էլ կարելի է առողջ երեխա ունենալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/70/23477094_88:0:1512:1068_1920x0_80_0_0_0bf204fd5be0b75639f25a0542a3903f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ձիահ, միավ
10 ամսում Հայաստանում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է գրանցվել
Դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ 10 ամսում Հայաստանում ՄԻԱՎ–ի ախտորոշման 421 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ՄԻԱՎ է ախտորոշվել 293 արական և 128՝ իգական սեռի ներկայացուցիչների շրջանում։ Նույն ժամանակահատվածում ախտորոշվել է ՁԻԱՀ-ի 183 դեպք, որից 135-ը՝ արական և 48-ը՝ իգական սեռի շրջանում»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։
Այս տարվա կարգախոսն է` «Թող համայնքներն առաջնորդեն»։ Կարգախոսը շեշտում է այն ազդեցությունը, որն ունեն համայնքները հիվանդության դեմ պայքարում։
Նախարարությունից հիշեցնում են, որ բուժօգնությունն իրականացվում է բացառապես անվճար, ներառյալ` ախտորոշումն ու հետազոտությունները: