https://arm.sputniknews.ru/20231130/vrastanum-grancvats-meqenaneri-hamar-hunvari-1ic-maqsaturq-ev-ajl-harker-kgandzven-69397635.html
Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1–ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն
Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1–ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն
Sputnik Արմենիա
Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T11:15+0400
2023-11-30T11:15+0400
2023-11-30T11:15+0400
ավտոմեքենա
ներմուծում
վրաստանի հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63910779_0:72:1600:972_1920x0_80_0_0_1529202d4b50b09f37735c70e979a4ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. 2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Խնդիրն այն է, որ ՀՀ ներմուծվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում` հիմնականում Վրաստանում, երբ ձևակերպվում և գրանցվում են, ապա ՀՀ–ում տնօրինվում են «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով:«Դրա փոխարեն ՀՀ–ում շահագործվող, սակայն գրանցում չստացած այդ տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:Նշվում է, որ գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63910779_262:0:1558:972_1920x0_80_0_0_c42ee676cf7f5326ccd17d71a864fd12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավտոմեքենա, ներմուծում, վրաստանի հանրապետություն, հայաստան
ավտոմեքենա, ներմուծում, վրաստանի հանրապետություն, հայաստան
Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1–ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն
Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. 2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Խնդիրն այն է, որ ՀՀ ներմուծվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում` հիմնականում Վրաստանում, երբ ձևակերպվում և գրանցվում են, ապա ՀՀ–ում տնօրինվում են «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով:
Բանն այն է, որ ՀՀ ներմուծվող մեքենաները Վրաստանում գրանցվում են ավելի ցածր գնով, քան գործում է ԵԱՏՄ–ում։ Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի մասով:
«Դրա փոխարեն ՀՀ–ում շահագործվող, սակայն գրանցում չստացած այդ տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։
Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: