https://arm.sputniknews.ru/20231130/nasim-taleby-erevanum-khvosel-e-hamashkharhajin-tntesutjan-riskeri-masin-69431423.html
Նասիմ Թալեբը Երևանում խոսել է համաշխարհային տնտեսության ռիսկերի մասին
Նասիմ Թալեբը Երևանում խոսել է համաշխարհային տնտեսության ռիսկերի մասին
Sputnik Արմենիա
Պրոֆեսոր Նասիմ Թալեբը կարծում է, որ սարսափելի են ոչ թե ճգնաժամերը, այլ ֆինանսապես անկայուն տնտեսությունները։ 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T19:46+0400
2023-11-30T19:46+0400
2023-11-30T19:48+0400
հայաստան
նասիմ թալեբ
չինաստան
համավարակ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69423952_0:135:3077:1866_1920x0_80_0_0_bb55538f935d4542b997fb9f13f9a802.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Թալեբը Երևանում թվարկեց այն երեք պոտենցիալ սպառնալիքները, որոնց կարող է բախվել մարդկությունը առաջիկա տարիներին: Միևնույն ժամանակ նա ռիսկերին դիմակայելու հնարավորությունը համեմատեց ինքնաթիռի թռիչքի և փոթորիկը հաղթահարելու դրա պատրաստականության հետ: Թալեբը նշեց, որ երկար տարիներ թրեյդեր է աշխատել և առաջին հերթին կենտրոնանում է ռիսկերի գնահատման վրա, փորձում է հասկանալ՝ արդյոք գործարարները գիտեն, թե ինչպես են իրենց ընկերությունները դիմանալու փոթորկին:Հնարավոր սպառնալիքների թվում Թալեբը նշեց համավարակը։Երկրորդ ռիսկը կարող է լինել ֆինանսական համակարգի փլուզումը։ Նա հիշեցրեց 2008 թվականի ճգնաժամը, որը շատ ավելի բացասաբար անդրադարձավ մարդկանց կյանքի վրա, քան մահացու հիվանդությունները։ Այն մեղմելու և դրան հակազդելու համար միջոցներ են անհրաժեշտ։ Այժմ ԱՄՆ-ում ամենամեծ ռիսկը կապված է անշարժ գույքի շուկայի փլուզման հետ։Երրորդը արևմտյան երկրների պարտքի աճի վտանգավոր տեմպերն են։«Եթե ձեզ ասում են, որ ռիսկերը կապված են Չինաստանի, ուկրաինական պատերազմի, Գազայի հատվածի հետ, ապա այնքան էլ այդպես չէ», - ասաց նա:Նա պարզաբանեց, որ ճգնաժամերը սարսափելի չեն, եթե երկրի տնտեսությունը ֆինանսապես ուժեղ է։«Կոմպետենտ չէ». Նասիմ Թալեբը դեմ է տնտեսության մեջ միջազգային պատժամիջոցների կիրառմանը
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69423952_346:0:3077:2048_1920x0_80_0_0_d66f5c1f7a329befaa81e03c54e848fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նասիմ թալեբ, չինաստան, համավարակ, տնտեսություն
հայաստան, նասիմ թալեբ, չինաստան, համավարակ, տնտեսություն
Նասիմ Թալեբը Երևանում խոսել է համաշխարհային տնտեսության ռիսկերի մասին
19:46 30.11.2023 (Թարմացված է: 19:48 30.11.2023) Պրոֆեսոր Նասիմ Թալեբը կարծում է, որ սարսափելի են ոչ թե ճգնաժամերը, այլ ֆինանսապես անկայուն տնտեսությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Թալեբը Երևանում թվարկեց այն երեք պոտենցիալ սպառնալիքները, որոնց կարող է բախվել մարդկությունը առաջիկա տարիներին: Միևնույն ժամանակ նա ռիսկերին դիմակայելու հնարավորությունը համեմատեց ինքնաթիռի թռիչքի և փոթորիկը հաղթահարելու դրա պատրաստականության հետ: Թալեբը նշեց, որ երկար տարիներ թրեյդեր է աշխատել և առաջին հերթին կենտրոնանում է ռիսկերի գնահատման վրա, փորձում է հասկանալ՝ արդյոք գործարարները գիտեն, թե ինչպես են իրենց ընկերությունները դիմանալու փոթորկին:
Հնարավոր սպառնալիքների թվում Թալեբը նշեց համավարակը։
«Ես դեռ կորոնավիրուսից առաջ եմ համաճարակի մասին խոսել իմ «Սև կարապը» գրքում։ Մարդիկ ոչ միշտ գիտեն, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Եվ մենք տեսանք, որ դա ռիսկի մեծ աղբյուր է, քանի որ կարող են տարբեր համաճարակներ բռնկվել», - ասաց Թալեբը։
Երկրորդ ռիսկը կարող է լինել ֆինանսական համակարգի փլուզումը։ Նա հիշեցրեց 2008 թվականի ճգնաժամը, որը շատ ավելի բացասաբար անդրադարձավ մարդկանց կյանքի վրա, քան մահացու հիվանդությունները։ Այն մեղմելու և դրան հակազդելու համար միջոցներ են անհրաժեշտ։ Այժմ ԱՄՆ-ում ամենամեծ ռիսկը կապված է անշարժ գույքի շուկայի փլուզման հետ։
Երրորդը արևմտյան երկրների պարտքի աճի վտանգավոր տեմպերն են։
«Եթե ձեզ ասում են, որ ռիսկերը կապված են Չինաստանի, ուկրաինական պատերազմի, Գազայի հատվածի հետ, ապա այնքան էլ այդպես չէ», - ասաց նա:
Նա պարզաբանեց, որ ճգնաժամերը սարսափելի չեն, եթե երկրի տնտեսությունը ֆինանսապես ուժեղ է։