https://arm.sputniknews.ru/20231130/mirzvojany-qemervoni-het-qnnarkel-e-haj-britanakan-razmavarakan-erkkhvosutjuny-69395130.html
Միրզոյանը Քեմերոնի հետ քննարկել Է հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը
Միրզոյանը Քեմերոնի հետ քննարկել Է հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը
Sputnik Արմենիա
Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 30-րդ նստաշրջանի շրջանակներում: 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T10:11+0400
2023-11-30T10:11+0400
2023-11-30T10:11+0400
դևիդ քեմերոն
լեո դոքերթի
մեծ բրիտանիա
հայաստան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68985776_0:0:2500:1407_1920x0_80_0_0_51a160ec4743a6987cb7e895743fe2ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դևվիդ Քեմերոնի հետ քննարկել է վերջերս մեկնարկած հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է X-ում։Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 30-րդ նստաշրջանի շրջանակներում:Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Լոնդոն կատարած այցի ընթացքում հայ նախարարը ստորագրել է մի փաստաթուղթ, որը ներառում է փոխգործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական բարեփոխումները, պաշտպանությունը և անվտանգությունը, միգրացիան և սահմանների վերահսկողությունը, առևտուրը:Նշենք, որ Սկոպյե այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳՆԽ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68985776_279:0:2500:1666_1920x0_80_0_0_74cf2172f58eb99178350828fc80b8d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դևիդ քեմերոն, լեո դոքերթի, մեծ բրիտանիա, հայաստան, արարատ միրզոյան
դևիդ քեմերոն, լեո դոքերթի, մեծ բրիտանիա, հայաստան, արարատ միրզոյան
Միրզոյանը Քեմերոնի հետ քննարկել Է հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը
Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 30-րդ նստաշրջանի շրջանակներում:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դևվիդ Քեմերոնի հետ քննարկել է վերջերս մեկնարկած հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է
X-ում։ Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ ԱԳՆԽ 30-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, քննարկեցինք վերջերս սկսված ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Լոնդոն կատարած այցի ընթացքում հայ նախարարը ստորագրել է մի փաստաթուղթ, որը ներառում է փոխգործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական բարեփոխումները, պաշտպանությունը և անվտանգությունը, միգրացիան և սահմանների վերահսկողությունը, առևտուրը:
Նշենք, որ Սկոպյե այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳՆԽ նստաշրջանին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։