00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև տարեվերջ կսուբսիդավորվի ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը

© Sputnik / Lilit HarutyunyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պետությունը մաքսազերծման փոխհատուցման գումար կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 4–ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3–րդ երկրներից ներմուծել են մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5–30–ը կկատարեն մաքսազերծում։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40–70 տոկոսով կսուբսիդավորի 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը նշեց, որ պետությունը մաքսազերծման փոխհատուցման գումար կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 4–ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3–րդ երկրներից ներմուծել են մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5–30–ը կկատարեն մաքսազերծում։
«Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենայի դեպքում պետությունը փոխհատուցելու է վճարման ենթակա գումարի 40%–ը, 5 տարուց ավելիի դեպքում՝ վճարման ենթակա գումարի 70%–ը»,– ընդգծեց նա։
Նա ևս մեկ անգամ շեշտեց` հունվար 1–ից կսահմանվի խիստ պահանջ, որով չի թույլատրվի 3–րդ երկրների համարանիշերով ավտոմեքենաների ձևական ժամանակավոր ներմուծումը ՀՀ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ քաղաքացիները գնում են այդ քայլին, քանի որ Վրաստանում մաքսատուրքն ավելի քիչ է, քան ՀՀ–ում։
«Մենք կարող էինք գնալ մաքսատուրքը նվազեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ դա ԵԱՏՄ կարգավորում է, և ՀՀ–ն չի կարող միակողմանի այդ խնդիրը լուծել։ Կարծում եմ` ԵԱՏՄ–ում կարող ենք այդ հարցը քննարկել։ Միայն հիշեցնեմ, որ երկար ժամանակ ԵԱՏՄ կարգավորումներով ավտոմեքենաների ներմուծման համար ՀՀ–ն ուներ արտոնություն»,– ասաց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ ոստիկանությունը զուգահեռ վարչարարություն կիրականացնի նրանց նկատմամբ, որոնց մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին։
Մինչև դեկտեմբերի 1-ն անհրաժեշտ է փաստաթղթավորել ՀՀ ներմուծված մեքենաների օտարումը․ ՊԵԿ
«Վարչական լծակներով կդրդենք, որպեսզի երթևեկեն ՀՀ համարանիշերով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս դեպքերն են բացահայտվել, երբ մաքսային ծառայողները կեղծ ձևակերպում են արել, թե իբր այդ մեքենաները դուրս են եկել ՀՀ–ից և վերադարձել, և սա արվել է, որպեսզի ներմուծման ժամկետը զրոյացվի ու նոր ձևակերպում արվի։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Լրահոս
0