00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ նշանակելու վերջնաժամկետը 2028 թ դեկտեմբերի 31–ն է

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի փոխնախարարի խոսքով` կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ, քան 2023 թ. հոկտեմբերի 1–ից։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հստակեցրեց ԼՂ–ից բռնի տեղահանված անձնանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը։
ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ այսպիսով սահմանվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ նշանակելու մասին դիմելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու առանձնահատկությունները։
«2023 թ. հոկտեմբերի 26–ի ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակների բազայում, կարող է կենսաթոշակ ստանալու համար առցանց դիմում ներկայացնել ՀՀ պատկան մարմիններ մինչև 2024 թ. հունիսի 1–ը։ Ընդ որում, դիմումին որևէ այլ փաստաթուղթ կցելու անհրաժեշտություն չի լինելու։ Այս դեպքում փախստականի կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, ԼՂ–ում բազայում ներառված ստաժը պահպանվում է նույնությամբ»,– ընդգծեց փոխնախարարը։
Ըստ նրա` կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ, քան 2023 թ. հոկտեմբերի 1–ը։
Ինչ վերաբերում է հաշմանդամության կարգին, ապա ըստ նրա` ԼՂ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվելու հաշմանդամության կենսաթոշակ նշանակու կամ ստանալու իրավունքը վերականգնելու համար։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակների նշանակման վերջնաժամկետը 2028 թ. դեկտեմբերի 31–ն է լինելու, որից հետո ստաժը կվերահաշվարկվի ըստ ՀՀ օրենսդրության։
ՀՀ պետբյուջեում 30 մլրդ դրամ կավելացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների թոշակների համար
«Եթե անձը ԼՂ–ում կենսաթոշակ չի ստացել, այսինքն, եթե օրինակ` նրա 63 տարին լրացել է սեպտեմբերի 15–ին ու կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ իրավասու մարմնին դեկտեմբերի 11–ից սկսած եռամսյա ժամկետում, ապա նա թոշակ կստանա 2023 թ. հոկտեմբերի 1–ից»,– տեղեկացրեց Խաչատրյանը։
Ըստ նրա` ԼՂ–ում մարդիկ հիմնականում կանխիկ էին ստանում կենսաթոշակը, իսկ այն անձինք, որոնք բանկով էին ստանում, ապա այդ նույն բանկի քարտով կշարունակեն ստանալ կենսաթոշակը։
Լրահոս
0