00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ու ՉԺՀ–ն դիտարկում են սոցպաշտպանության ոլորտում համագործակցելու հնարավորությունները

© Photo : press office of the Ministry of Labor and Social Affairs of RAՆարեկ Մկրտչյանն ու Ժան Չենգֆուն
Նարեկ Մկրտչյանն ու Ժան Չենգֆուն - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2023
Նարեկ Մկրտչյանն ու Ժան Չենգֆուն
Բաժանորդագրվել
Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մկրտչյանի հետ են եղել նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը։
«Անդրադարձ է կատարվել երկու երկրների տարեցների հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների շրջանակին ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող ծառայությունների առանձնահատկություններն ու ընթացակարգերը։
ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալը իր հերթին խոսել է օրերս Հայաստան այցելելուց հետո իր դրական տպավորությունների մասին և տվյալ ոլորտներում փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։
Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը։
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՀԲ տարածաշրջանային տնօրենի և Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ
Լրահոս
0