https://arm.sputniknews.ru/20231130/da-im-erazanqn-er-inchpes-e-93amja-vvolvodja-aghababjany-astghaditakner-patrastum-69373690.html
«Դա իմ երազանքն էր». ինչպես է 93–ամյա Վոլոդյա Աղաբաբյանը աստղադիտակներ պատրաստում
«Դա իմ երազանքն էր». ինչպես է 93–ամյա Վոլոդյա Աղաբաբյանը աստղադիտակներ պատրաստում
Sputnik Արմենիա
Վոլոդյա Աղաբաբյանը Հայաստանում միակ աստղադիտակ պատրաստողն է, ցավում է, որ չկա մեկը, ում հետ կզրուցի, մտքեր կփոխանակի։ Արդեն 11 տարի է` նա Կեմերովոյի մարզային... 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T09:00+0400
2023-11-30T09:00+0400
2023-11-30T19:08+0400
հայաստան
աստղադիտակ
վոլոդյա աղաբաբյան
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69374278_0:64:1600:964_1920x0_80_0_0_5de7bf2a8f9e2d859cfc8d0405010fe1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանում բնակվող 93–ամյա Վոլոդյա Աղաբաբյանը տարիներ առաջ դժվարությամբ կհավատար, որ տիեզերքի հանդեպ իր անսահման սերը կստիպի 82 տարեկանում նոր մասնագիտություն ձեռք բերել ու աստղադիտակներ պատրաստել։ Հիմա նա այնքան է հմտացել, որ գերհզոր աստղադիտակներ է պատրաստում, որոնցով հնարավոր է դիտել տիեզերական մարմինները։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Վոլոդյա Աղաբաբյանի արհեստանոց և զրուցել նրա անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին։Արդեն 11 տարի է` նա 160 հոգուց բաղկացած այդ խմբի անդամ է` միակ հայը։Վոլոդյա Աղաբաբյանը աստղադիտակների բոլոր դետալներն իր ձեռքով է պատրաստում: Օրինակ` մեկ հայելի պատրաստելը ավելի քան 1 ամիս է տևում։ Հետո տալիս է հայելապատման։ Աստղադիտակ պատրաստելը բարդ գործ է, կարող է ձգվել 1.5 տարի։ Խոստովանում է, որ աստղադիտակներ պատրաստելիս հաճախ է օգտվում համացանցից։Ցուցադրելով աստղադիտակներից մեկը` նա նշում է, որ դա մոտ 300 անգամ մոտեցնում է տիեզերական մարմնի պատկերը։ Լուսնի մակերեսի խառնարանները պարզ երևում են։«Երբ իմ առաջին պատրաստած աստղադիտակով դիտեցի Սատուրնի օղակները, չեմ կարող բառերով ասել, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Դա աննկարագրելի երևույթ էր»,– վերհիշում է նա։Աղաբաբյանը ցավում է, որ ինքը Հայաստանում միակ աստղադիտակ պատրաստողն է, չկա մեկը, ում հետ կզրուցի, մտքեր կփոխանակի։ Նրան ուրախացնում է միայն այն փաստը, որ կան երիտասարդներ, որոնք ուզում են սովորել, հետաքրքրված են ոլորտով։ Հուսով է` հետագայում իր գործը շարունակողներ կլինեն։Նա մինչ օրս պատրաստել է 14 նյուտոնյան աստղադիտակ։ Դրանցից 8-ը նվիրել է ընկերներին, Ալավերդու թիվ 1 միջնակարգ դպրոցին, զինվորական հոսպիտալի բժիշկներից մեկին։ Իր հավաքածուից մնացել է 5 աստղադիտակ։Տիեզերքի հսկայական չորս սև խոռոչները. ֆոտոշարք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
93-летний Володя Агабабян мастерит телескопы
Sputnik Արմենիա
93-летний Володя Агабабян мастерит телескопы
2023-11-30T09:00+0400
true
PT1M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69374278_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6a5b78220ccc7e6439b7c0fb16e69954.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աստղադիտակ, վոլոդյա աղաբաբյան, տեսանյութ
հայաստան, աստղադիտակ, վոլոդյա աղաբաբյան, տեսանյութ
«Դա իմ երազանքն էր». ինչպես է 93–ամյա Վոլոդյա Աղաբաբյանը աստղադիտակներ պատրաստում
09:00 30.11.2023 (Թարմացված է: 19:08 30.11.2023) Վոլոդյա Աղաբաբյանը Հայաստանում միակ աստղադիտակ պատրաստողն է, ցավում է, որ չկա մեկը, ում հետ կզրուցի, մտքեր կփոխանակի։ Արդեն 11 տարի է` նա Կեմերովոյի մարզային աստղասերների` 160 հոգուց բաղկացած ակումբի միակ հայն է։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանում բնակվող 93–ամյա Վոլոդյա Աղաբաբյանը տարիներ առաջ դժվարությամբ կհավատար, որ տիեզերքի հանդեպ իր անսահման սերը կստիպի 82 տարեկանում նոր մասնագիտություն ձեռք բերել ու աստղադիտակներ պատրաստել։ Հիմա նա այնքան է հմտացել, որ գերհզոր աստղադիտակներ է պատրաստում, որոնցով հնարավոր է դիտել տիեզերական մարմինները։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Վոլոդյա Աղաբաբյանի արհեստանոց և զրուցել նրա անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին։
«82 տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել աստղադիտակներով։ Իմ երազանքն էր ունենալ սեփական աստղադիտակ, որով կկարողանամ դիտել լուսնի մակերևույթը, խառնարանները, ամեն ինչ շատ հետաքրքիր էր ինձ համար։ Բայց հնարավորություն չունեի։ Ինտերնետով պատահական ծանոթացա Կեմերովոյի մարզային աստղասերների ակումբի մասնակիցների ու ղեկավարի հետ։ Նրանց շնորհիվ կարողացա օգտվել այն տեխնոլոգիաներից, որոնց միջոցով պատրաստում են աստղադիտակները»,– պատմում է Աղաբաբյանը։
Արդեն 11 տարի է` նա 160 հոգուց բաղկացած այդ խմբի անդամ է` միակ հայը։
Վոլոդյա Աղաբաբյանը աստղադիտակների բոլոր դետալներն իր ձեռքով է պատրաստում: Օրինակ` մեկ հայելի պատրաստելը ավելի քան 1 ամիս է տևում։ Հետո տալիս է հայելապատման։ Աստղադիտակ պատրաստելը բարդ գործ է, կարող է ձգվել 1.5 տարի։ Խոստովանում է, որ աստղադիտակներ պատրաստելիս հաճախ է օգտվում համացանցից։
Ցուցադրելով աստղադիտակներից մեկը` նա նշում է, որ դա մոտ 300 անգամ մոտեցնում է տիեզերական մարմնի պատկերը։ Լուսնի մակերեսի խառնարանները պարզ երևում են։
«Երբ իմ առաջին պատրաստած աստղադիտակով դիտեցի Սատուրնի օղակները, չեմ կարող բառերով ասել, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Դա աննկարագրելի երևույթ էր»,– վերհիշում է նա։
Աղաբաբյանը ցավում է, որ ինքը Հայաստանում միակ աստղադիտակ պատրաստողն է, չկա մեկը, ում հետ կզրուցի, մտքեր կփոխանակի։ Նրան ուրախացնում է միայն այն փաստը, որ կան երիտասարդներ, որոնք ուզում են սովորել, հետաքրքրված են ոլորտով։ Հուսով է` հետագայում իր գործը շարունակողներ կլինեն։
Նա մինչ օրս պատրաստել է 14 նյուտոնյան աստղադիտակ։ Դրանցից 8-ը նվիրել է ընկերներին, Ալավերդու թիվ 1 միջնակարգ դպրոցին, զինվորական հոսպիտալի բժիշկներից մեկին։ Իր հավաքածուից մնացել է 5 աստղադիտակ։