https://arm.sputniknews.ru/20231130/blinkenn-u-netanjahun-qnnarkel-en-patandnerin-azatelu-janqery-69428725.html
Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու ջանքերը
Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու ջանքերը
Sputnik Արմենիա
Զրուցակիցները նաև մարդասիրական օգնության առաքման հետ կապված հարցեր են քննարկել: 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T18:49+0400
2023-11-30T18:49+0400
2023-11-30T18:53+0400
իսրայել
ամն
բենիամին նեթանյահու
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68672608_0:84:1600:984_1920x0_80_0_0_6430f1a386770c8a1c96ea0924bd776b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է պատանդներին ազատ արձակելու ջանքերը: Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը։Նա նշել է, որ Բլինկենն ու Նեթանյահուն նաև մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր են քննարկել։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68672608_89:0:1512:1067_1920x0_80_0_0_85f5f6344d24dc44492f58187f5677fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, ամն, բենիամին նեթանյահու, էնթոնի բլինկեն
իսրայել, ամն, բենիամին նեթանյահու, էնթոնի բլինկեն
Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու ջանքերը
18:49 30.11.2023 (Թարմացված է: 18:53 30.11.2023) Զրուցակիցները նաև մարդասիրական օգնության առաքման հետ կապված հարցեր են քննարկել:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է պատանդներին ազատ արձակելու ջանքերը: Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը։
«Բլինկենն այսօր Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետի և ռազմական կաբինետի հետ», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նա նշել է, որ Բլինկենն ու Նեթանյահուն նաև մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր են քննարկել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։