https://arm.sputniknews.ru/20231130/ararat-mirzvojany-erevanbaqu-haraberutjunnery-qnnarkel-e-fransiaji-petnakharari-het-69408157.html
Արարատ Միրզոյանը Երևան–Բաքու հարաբերությունները քննարկել է Ֆրանսիայի պետնախարարի հետ
Արարատ Միրզոյանը Երևան–Բաքու հարաբերությունները քննարկել է Ֆրանսիայի պետնախարարի հետ
Sputnik Արմենիա
Միրզոյանն ու Բունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T13:29+0400
2023-11-30T13:29+0400
2023-11-30T13:30+0400
հայաստան
արարատ միրզոյան
ֆրանսիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69404515_0:11:2500:1417_1920x0_80_0_0_99d0260acf6e8524f68bd437419264c6.jpg
ԵՐԵՎԱն, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը քննարկել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հանդիպումը կայացել է Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակում։ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր:Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։Արարատ Միրզոյանը Բլինկենի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69404515_181:0:2404:1667_1920x0_80_0_0_b817a317a5f81282f14c85d384ce163a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա, ադրբեջան
հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա, ադրբեջան
Արարատ Միրզոյանը Երևան–Բաքու հարաբերությունները քննարկել է Ֆրանսիայի պետնախարարի հետ
13:29 30.11.2023 (Թարմացված է: 13:30 30.11.2023) Միրզոյանն ու Բունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱն, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը քննարկել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակում։
«Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք`
Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։