https://arm.sputniknews.ru/20231130/69390481.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T09:00+0400
2023-11-30T09:00+0400
2023-12-01T11:14+0400
sputnik արմենիա ռադիոկայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69390721_0:0:962:541_1920x0_80_0_0_b41b2f4c22db7ca3f9e099af2a7e5301.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Լուրեր
▪️ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ ▪️ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել։ ▪️ Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, նաև՝ անավարտ մնացած գործարանի շինհրապարակ։ ▪️ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված ռազմական հարձակումը դատապարտող տարեկան զեկույցները։ Նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ։ Հանձնաժողովը կոչ է արել նաև կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ ▪️ ԱԺ-ի Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամներն այցելել են Երասխի սահմանային հատված։ Լիտվացի պատգամավորներին ներկայացվել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Պատվիրակությունն այցելել է այն տարածք, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը, բայց աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով: ▪️ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական վերապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է նշանակվել։ ▪️ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեր Հովհաննեսը։ Նա 2023 թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ծանր վիրավորում ստանալուց հետո դեռ բուժման մեջ է, սակայն վստահեցնում է, որ արդեն ի վիճակի է լիարժեք հոգևոր ծառայության անցնելու։ ▪️ Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ ▪️ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտակայքում երեկ երեկոյան 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում։Լուրերի մեկնաբան՝ Նելլի ԴանիելյանSputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69390721_0:0:722:541_1920x0_80_0_0_3ecdae295022b7977c193e281f4a9adb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио, sputnik արմենիա ռադիոկայան
аудио, sputnik արմենիա ռադիոկայան
Լուրեր
09:00 30.11.2023 (Թարմացված է: 11:14 01.12.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
▪️ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել։
▪️ Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, նաև՝ անավարտ մնացած գործարանի շինհրապարակ։
▪️ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված ռազմական հարձակումը դատապարտող տարեկան զեկույցները։ Նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ։ Հանձնաժողովը կոչ է արել նաև կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
▪️ ԱԺ-ի Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամներն այցելել են Երասխի սահմանային հատված։ Լիտվացի պատգամավորներին ներկայացվել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Պատվիրակությունն այցելել է այն տարածք, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը, բայց աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:
▪️ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական վերապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է նշանակվել։
▪️ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեր Հովհաննեսը։ Նա 2023 թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ծանր վիրավորում ստանալուց հետո դեռ բուժման մեջ է, սակայն վստահեցնում է, որ արդեն ի վիճակի է լիարժեք հոգևոր ծառայության անցնելու։
▪️ Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
▪️ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտակայքում երեկ երեկոյան 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում։
Լուրերի մեկնաբան՝ Նելլի Դանիելյան
Sputnik Արմենիա, 106․0FM