https://arm.sputniknews.ru/20231129/litvaci-patgamavvornern-ajcelel-en-eraskhi-sahmanajin-hatvatsner-69386303.html
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ
Sputnik Արմենիա
Խորհրդարանականներին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր մետաղաձուլական գործարան կառուցել: 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T22:49+0400
2023-11-29T22:49+0400
2023-11-29T22:51+0400
հայաստան
լիտվա
պատգամավոր
երասխ
եվրամիություն
դիտորդ
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69385141_0:42:800:492_1920x0_80_0_0_59093723c621b316a0f6851339b09207.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։«Լիտվացի պատգամավորները, որոնք եռօրյա այցով գտնվում են ՀՀ–ում, ԱԺ Հայաստան–Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ»,– ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները:Նրանք լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը:Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ–ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:Հիշեցնենք` Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թ. փետրվարի 20–ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան–Ադրբեջան սահմանամերձ շրջաններում:
լիտվա
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69385141_44:0:756:534_1920x0_80_0_0_ade47c1394c6a42091fcc83698b78d00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լիտվա, պատգամավոր, երասխ, եվրամիություն, դիտորդ, գործարան
հայաստան, լիտվա, պատգամավոր, երասխ, եվրամիություն, դիտորդ, գործարան
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ
22:49 29.11.2023 (Թարմացված է: 22:51 29.11.2023) Խորհրդարանականներին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր մետաղաձուլական գործարան կառուցել:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Լիտվացի պատգամավորները, որոնք եռօրյա այցով գտնվում են ՀՀ–ում, ԱԺ Հայաստան–Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Նրանք լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը:
Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ–ամերիկյան ներդրմամբ
մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին
Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:
Հիշեցնենք` Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թ. փետրվարի 20–ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան–Ադրբեջան սահմանամերձ շրջաններում: