00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուլիսային համաձայնությո՞ւն, թե՞ որակի մրցակցություն. ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում

© Sputnik / Aram NersesyanԱվտոմեքենաներ
Ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Բաժանորդագրվել
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ բրիտանական Shell ընկերության որակյալ բենզինի հետ մրցակցելու համար հայաստանյան ներկրողները սկսել են ավելի որակյալ բենզին ներկրել, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Բենզինի գնի բարձրացումը կարող է ձեռնտու լինել թե՛ տնտեսվարողներին, թե ՛ պետությանը, հետևաբար չի բացառվում, որ պետության ու բենզինի բիզնեսի միջև լինի կուլիսային համաձայնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը`անդրադառնալով ՀՀ–ում բենզինի ձևավորված բարձր գնի խնդրին։
«Այսինքն` եթե գները բարձրացնում են, բիզնեսը, սեփականատերերն ավելի շատ շահույթ են գեներացնում, իսկ պետությունն ավելի շատ հարկեր է հավաքագրում այդ գների աճից։ Այստեղ կարող է լինել կուլիսային համաձայնություն, որը և շատ դեպքերում պարբերաբար լինում է»,– ասաց Սարգսյանը։
Հայտնել ենք, որ նոյեմբերի 17-ին, արձագանքելով ներքին շուկայում բենզինի գնի կտրուկ բարձրացման պատճառով սպառողների շրջանում ի հայտ եկած դժգոհություններին, ՄՊՀ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր` հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսվարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։
Արձագանքելով հանձնաժողովի հայտարարությանը` Նաիրի Սարգսյանը մրցակցության պաշտպանությամբ զբաղվող մարմնին կոչ է անում նախ հրապարակել ուսումնասիրության ամբողջական արդյունքները, որոնք մասնագետներին ու սպառողներին թույլ կտան համոզվել օբյեկտիվության մեջ, քանի որ որոշ կոմերցիոն տեղեկությունների ոչ հրապարակային լինելն անկախ փորձագետներին զրկում է սեփական հաշվարկներն անելու հնարավորությունից։
«Shell-ի մուտքը շուկա վտանգավոր է». տնտեսագետը բենզինի թանկացում է կանխատեսում
«Եթե ամիսներ առաջ հնարավոր էր նույն բենզինը ձեռք բերել 320-340 դրամով, և այն ժամանակ էլ էր այդ գինն օբյեկտիվ իրականությունը արտացոլում, իսկ այսօր վաճառվում է կիսով չափ ավելի բարձր գնով, ապա ինձ մոտ հարց է առաջանում. միջազգային շուկայում գներն այդպես չեն բարձրացել, այդ ի՞նչ գործոններ ազդեցին ինքնարժեքի կամ վաճառքի գների վրա, որ բենզինի գները բարձրացան»,– ասում է Սարգսյանը` հավելելով, որ փոխարժեքի տատանում ևս այս ժամանակահատվածում տեղի չի ունեցել։
Առկա իրավիճակում մեր զրուցակիցը երկու այլ հնարավոր պատճառ էլ է նշում` բենզինի շուկայի խաղացողների միջև հակամրցակցային համաձայնություն կամ ՌԴ–ից մատակաարման դանդաղումներ` Վերին Լարսում սեզոնային գործոնով պայմանավորված խնդիրներով։
«Եթե այսօրվա մատակարարվող բենզինը ճանապարհների պատճառովկամ ռուս–հայկական նոր ձևավորվող հարաբերությունների պատճառով 10 օր ուշանում է, առաջանում է ժամանակավոր դեֆիցիտ կամ դրա վտանգ, միանգամից ծնում է գնաճ»,– պարզաբանում է Սարգսյանը։
Աուդիտորների պալատի նախագահը չի բացառում նաև չորրորդ տարբերակը` ՀՀ ներկրվող բենզինի և գնաճի հարաբերակցությունը։
Այս թեզը ուղիղ կապ ունի հայաստանյան շուկա նոր խաղացողի` բրիտանական Shell ընկերության մուտքի հետ։ Տնտեսագետը չի բացառում, որ բրիտանական ընկերության որակյալ բենզինի հետ մրցակցելու համար հայաստանյան ներկրողները սկսել են ավելի որակյալ բենզին ներկրել, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման։
Shell–ը եկավ, բենզինի գինը բարձրացավ. Աուդիտորների պալատի նախագահը՝ թանկացումների մասին
«Հայաստանում վաճառվող բենզինի որակը շատ ցածր էր, ինչը նաև վարորդները կհավաստեն, և ենթադրում ենք, որ Shell–ը վաճառում է ավելի բարձրորակ վառելիք, և, հետևաբար, նրա հետ մրցակցել ցանկացող տեղական ընկերությունները պետք է որակի բարելավում իրականացնեն»,– ենթադրում է Նաիրի Սարգսյանը` միաժամանակ նկատելով, որ այլ իրավիճակում, տնտեսական բոլոր օրենքներով, շուկայում նոր խաղացողի հայտնվելը պետք է ոչ թե գնաճի, այլ գնանկման հանգեցներ։
Հավելենք, որ 2023 թ. մայիսի 30–ին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գինը կասկածելի ցածր է։ Այս հայտարարությունից շատ չանցած գները սկսեցին բարձրանալ` հոկտեմբեր–նոյեմբերին կայունանալով մայիսյան գնից շուրջ 50 տոկոս բարձր մակարդակի վրա։
Այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում է 530-540 դրամով, «պրեմիում» տեսակինը` 570 դրամով։
Լրահոս
0