https://arm.sputniknews.ru/20231129/khvoshvor-avtvovtar-kvotajqi-marzum-4-viravvorneric-2y-tsajrahegh-tsanr-vitshakum-en-69368104.html
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
Sputnik Արմենիա
Վիրավորներից 2–ը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 2-ը` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T17:24+0400
2023-11-29T17:24+0400
2023-11-29T18:59+0400
ավտովթար
կոտայքի մարզ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69371783_0:196:1183:861_1920x0_80_0_0_5bbecb511d3376185e1287cf90aaf10e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 4 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Վթար Երևանում. հնդիկ վարորդի «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, տուժել է երեխաՆշվում է, որ այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել են շտապօգնության ավտոմեքենաներին։Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ տեղեկացրեց, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Պ. Ե., ծնված 1988 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը և ուղևոր Ս. Ո.-ն (ծնված 1989 թ․), իսկ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2000 թ․)․ Պ․ Ե.-ն և Ս․ Ո.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն:Փրկարարները Ա. Ե.-ին (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ին (ծնված 2000 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
կոտայքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69371783_0:85:1183:972_1920x0_80_0_0_37ef2e51243b7bc1907e664a1b3c5b49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, կոտայքի մարզ, տուժածներ
ավտովթար, կոտայքի մարզ, տուժածներ
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
17:24 29.11.2023 (Թարմացված է: 18:59 29.11.2023) Վիրավորներից 2–ը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 2-ը` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 4 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել են շտապօգնության ավտոմեքենաներին։
«Բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 2-ին, որոնք գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,–գրում է կայքը։
Ավելի ուշ
ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ տեղեկացրեց, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Պ. Ե., ծնված 1988 թ․) և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը և ուղևոր Ս. Ո.-ն (ծնված 1989 թ․), իսկ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2000 թ․)․ Պ․ Ե.-ն և Ս․ Ո.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները Ա. Ե.-ին (ծնված 1996 թ․) և Ա. Ե.-ին (ծնված 2000 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։