00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում գազի հավելյալ պահանջարկ չկա, նախարարի հայտարարությունը քաղաքական է. փորձագետ

© Photo : provided by Leningrad NPP media service Վահե Դավթյան
 Վահե Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Բաժանորդագրվել
էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը հիշեցնում է, որ անկախ կառավարության անդամի արած հայտարարություններից` ՀՀ ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, այդ թվում` Իրան–Հայաստան գազամուղը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` Իրանից գազի ներկրման ծավալներն ավելացնելու մասին հայտարարությունն իրականում քաղաքական հռետորաբանություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
Նոյեմբերի 28-ին Երևանում անցկացված «Էներգետիկ շաբաթ 2023» միջոցառման ժամանակ Սանոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները։
«Հաշվի առնելով ՀՀ–ում օրեցօր աճող հակառուսական տրամադրությունները և այն հանգամանքը, որ ռուսական ազդեցությունն այստեղ առավելապես իրագործվում է տնտեսական սեկտորում (հատկապես էներգետիկ համակարգում, որի էական մասը ուղիղ կերպով կապակցված է ռուսական պետական կապիտալի հետ), ես կարծում եմ, որ սա մեր էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված հայտարարություն է` ցույց տալու, որ դրանով փորձ է արվում նվազեցնել ռուսական գործոնի ազդեցությունը»,– ասաց Դավթյանը։
Անկախ արվող հայտարարություններից, սակայն, փորձագետը հիշեցնում է` ՀՀ ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, այդ թվում` Իրան–Հայաստան գազամուղը։
«Հետևաբար, անգամ հայ–իրանական էներգետիկ երկխոսությունը կառուցելիս` մենք այստեղ ամբողջությամբ չենք կարող բացառել ռուսական գործոնը։ Եվ սա ևս պետք է հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր քաղաքական հայտարարություններով են հանդես գալիս։ Այնպես որ, քաղաքական հայտարարությունները քաղաքական հայտարարություններ, բայց օբյեկտիվ ենթակառուցվածքային առանձնահատկությունները խոսում են այն մասին, որ հողի վրա դրանք իրականացնելը բավականին բարդ է լինելու»,– արձանագրում է Դավթյանը։
ՀՀ–ն, Իրանն ու Հնդկաստանը աշխատում են «Պարսից ծոց–Սև ծով» ՄՏՄ–ի նախագծի վրա. մանրամասներ
Նախարարի հայտարարությունը կյանքի կոչելուն, ի դեպ, խոչընդոտում է ոչ միայն և ոչ այնքան գազատարի` ռւսական ընկերությանը պատկանելը, այլ մեկ այլ` շատ ավելի ուրջ խնդիր։ Այն է` Հայաստանը իրանական գազը ձեռք է բերում բարտերային գործարքի հիման վրա` դրա դիմաց «վճարելով» էլեկտրաէներգիայով` 1/3 հարաբերակցությամբ: Հետևաբար, գազի ներկրման ծավալն ավելացնելով, Հայաստանը պետք է նաև համարժեք չափով ավելացնի Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Մինչդեռ այդ հնարավորությունն այսօր չկա։ Իրան–Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը` 400 կՎտ հզորությամբ, որը պետք է շահագործման հանձնվեր 2019թ–ին, առ այսօր դեռ կառուցված չէ։
Վահե Դավթյանի համոզմամբ` առանց այս ենթկառուցվածքի շինարարությունն ավատելու, Հայաստանը և Իրանը չեն կարող զարգացնել էներգետիկ համագործակցությունն այն ծավալով, որի մասին հայտարարվել է։
Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա առկա գազատարը թույլ է տալիս մի քանի անգամ ավելացնել գազամատակարարման ներկայիս ծավալը։ Գազամուղի թողունակությունը տարեկան 2,3 մլրդ խմ է, մինչդեռ դրանով այսօր Հայաստան է ներկրվում տարեկան ընդամենը 350֊400 մլն խմ գազ։
Իրանից ներկրվող գազի ծավալի ավելացման մասին Հայաստանում նոր չէ, որ խոսվում է։ Ի սկզբանե նախատեսված էր, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո բարտերային գործարքի ծավալները երկուստեք պետք է ավելացվեին։ Այդ նպատակով տարիներ առաջ վերազինվեց ու շահագործման հանձնվեց նաև Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկը, որի արտադրած էլեկտրաէներգիան պետք է արտահանվեր Իրան։
2021թ–ի նոյեմբերին, սակայն, «Գազպրոմ Արմենիան» հայտարարեց, որ ժամանկավորապես դադարեցնում է Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շահագործումը, քանի որ գործարկումից ի վեր «Հրազդան-5» կայանն աշխատել է ոչ կանոնավոր և վնասով` իր հզորությունների 30%-ի չափով։
Անդրադառնալով խնդրի տնտեսական կողմին` Վահե Դավթյանն արձանագրում է` գազի ներկրման ծավալների ավելացման իրական պահանջարկ Հայաստանում չկա։
Եթե Վրաստանում ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացվի, ՀՀ–ն կզրկվի կյանքի կարևոր ճանապարհից. քաղաքագետ
«Հայաստանն ունի սպառման բավական փոքր շուկա, ունի «Գազպրոմի» հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր, որի շրջանակներում ՌԴ–ն պարտավորվել է մինչև 2043թ–ը բնական գազ արտահանել ՀՀ։ Մենք ունենք գնալով ավելի սեղմվող էլեկտրաէներգիայի շուկա, պահանջարկի անկում։ Ունենք ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարություն մինչև 2040թ–ն ՀՀ էներգետիկ համակարգում վերականգնվող էներգետիկայի կշիռն ավելացնելու մասին։ Այս ամենն ամփոփելով` մենք ստանում են մի իրավիճակ, որ զուտ տնտեսական տրամաբանությամբ` ՀՀ–ում չկա գազի հավելյալ ծավալների ներկրման իրական պահանջարկ»,–ասում է փորձագետը։
Նշենք, որ Հայաստան-Իրան գազատարը շահագործման է հանձնվել 2007 թ-ին։ Գազատարով մատակարարվող իրանական գազն օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի և քիչ ծավալներով` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասն արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20 տոկոսով։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն՝ Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։
Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի էներգետիկ ծրագրերից
Լրահոս
0