https://arm.sputniknews.ru/20231129/hh-ev-rd-nerkajacucichnery-kqnnarken-verin-larsum-steghtsvats-iravitshaky-qervobjan-69356583.html
ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան
ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ արտահանողներին կոչ արեց դիվերսիֆիկացնել մատակարարումների ուղղությունները և ուշադրություն դարձնել նաև ոչ ավանդական շուկաներին։ 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T14:07+0400
2023-11-29T14:07+0400
2023-11-29T14:58+0400
վահան քերոբյան
էկոնոմիկայի նախարարություն
լարս
վերին լարս
տնտեսություն
բեռնատար
արտահանում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/17/69029290_0:57:1600:958_1920x0_80_0_0_7c2dde5c564dd2ee263a39fb7cf66fe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը։Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ խախտումների ավելացման առնչությամբ:Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի 40-ից պակաս դեպք է եղել (այժմ արդեն 72-ն է, խմբ.), և այն ժամանակ ևս արտադրանքը ՌԴ-ից վերադարձվում էր:Նրա խոսքով` ռուս գործընկերների հետ փորձելու են հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումներում, ինչը հանգեցրել է վիճակագրության նման փոփոխության։Ինչո՞ւ է հայկական կոնյակը Լարսում մնացել. կոնյակ արտադրողները լուծման ուղիներ են փնտրումԻնչ վերաբերում է հարցի բովանդակային մասին, էկոնոմիկայի նախարարությունը գերակա ուղղություն է համարում բարձրորակ արտադրանքի արտահանման խթանումը տարբեր ուղղություններով:Նա ընդգծեց, որ Հայաստանը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Չինաստանում, ԵՄ–ում, ԱՄՆ–ում` դիվերսիֆիկացիան ապահովելու համար։«Ցավոք, մեր ընկերությունների մեծ մասը դժվարությամբ է դուրս գալիս հարմարավետության գոտուց։ Չեն ուզում ընդլայնվել ավելի բարդ, բարձր չափանիշներ պահանջող շուկաներում»,– ասաց Քերոբյանը։Նրա խոսքով` ներկա իրավիճակը լավ առիթ է արտահանման ռազմավարությունը վերանայելու համար։ Օրինակ` կարելի է ուշադրություն դարձնել Իրաքի, Պարսից ծոցի շուկաներին։ Նախարարը շեշտեց, որ հնարավոր է` լոգիստիկայի մասնակի փոխհատուցման մեխանիզմ ներդրվի։Հիշեցնենք` այսօր առավոտվա տվյալներով` Վերին Լարսում կուտակված ավելի քան 1700 հայկական բեռնատար կա վրացական և ռուսական կողմերում։
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/17/69029290_176:0:1600:1068_1920x0_80_0_0_62e8a487846dac89d0b532466094e155.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն, լարս, վերին լարս, տնտեսություն, բեռնատար, արտահանում
վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն, լարս, վերին լարս, տնտեսություն, բեռնատար, արտահանում
ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան
14:07 29.11.2023 (Թարմացված է: 14:58 29.11.2023) ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ արտահանողներին կոչ արեց դիվերսիֆիկացնել մատակարարումների ուղղությունները և ուշադրություն դարձնել նաև ոչ ավանդական շուկաներին։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը։
Ավելի վաղ
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ խախտումների ավելացման առնչությամբ:
Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի 40-ից պակաս դեպք է եղել (այժմ արդեն 72-ն է, խմբ.), և այն ժամանակ ևս արտադրանքը ՌԴ-ից վերադարձվում էր:
«Այժմ «Ռոսսելխոզնադզորի» հրապարակումը և եղած տեղեկությունը խորը ուսումնասիրում են մեր համապատասխան մարմինները` խնդրի էությունը հասկանալու համար։ Միաժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԵՏՀ գործընկերները նախաձեռնել են քննարկում, որը տեղի կունենա այս շաբաթ»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` ռուս գործընկերների հետ փորձելու են հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումներում, ինչը հանգեցրել է վիճակագրության նման փոփոխության։
Ինչ վերաբերում է հարցի բովանդակային մասին, էկոնոմիկայի նախարարությունը գերակա ուղղություն է համարում բարձրորակ արտադրանքի արտահանման խթանումը տարբեր ուղղություններով:
«Էկոնոմիկայի նախարարության աշխատանքն ուղղված է մեր արտադրանքի ստանդարտների բարձրացմանը։ Դրան են ուղղված նախարարության ծրագրերը։ Ծրագրերի ծավալը նույնպես զգալիորեն աճել է, 2020 թվականին բյուջեն կազմել է 20 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին այն կկազմի 92 մլրդ դրամ»,- նշեց Քերոբյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Չինաստանում, ԵՄ–ում, ԱՄՆ–ում` դիվերսիֆիկացիան ապահովելու համար։
«Ցավոք, մեր ընկերությունների մեծ մասը դժվարությամբ է դուրս գալիս հարմարավետության գոտուց։ Չեն ուզում ընդլայնվել ավելի բարդ, բարձր չափանիշներ պահանջող շուկաներում»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` ներկա իրավիճակը լավ առիթ է արտահանման ռազմավարությունը վերանայելու համար։ Օրինակ` կարելի է ուշադրություն դարձնել Իրաքի, Պարսից ծոցի շուկաներին։ Նախարարը շեշտեց, որ հնարավոր է` լոգիստիկայի մասնակի փոխհատուցման մեխանիզմ ներդրվի։
Հիշեցնենք` այսօր առավոտվա տվյալներով`
Վերին Լարսում կուտակված ավելի քան 1700 հայկական բեռնատար կա վրացական և ռուսական կողմերում։