00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բուհերը բավականաչափ ակտիվ չեն եվրասիական ցանցային նախագծում

© Sputnik / Aram NersesyanՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին Հայաստանում ՄՊՀ մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը (2 հուլիսի, 2019 թ.)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին Հայաստանում ՄՊՀ մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը (2 հուլիսի, 2019 թ.) - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին Հայաստանում ՄՊՀ մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը (2 հուլիսի, 2019 թ.)
Բաժանորդագրվել
Ցանցային կրթությունը թույլ է տալիս միավորել ԵԱՏՄ երկրների բուհերի ուժեղ կողմերը։ Ուսանողներին իրազեկելու համար հաջորդ շաբաթ Մոսկվայից պատվիրակություն կժամանի Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ աշխատաշուկայի զբաղվածության կառուցվածքում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները 35,5% են կազմում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովն այդ ցուցանիշը ներկայացրեց Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «ԵԱՏՄ երկրների համագործակցությունը կրթության ոլորտում» թեմայով Մոսկվա–Մինսկ–Աստանա–Բիշքեկ–Երևան–Տաշքենդ տեսակամրջի ընթացքում։
«Կրթության մակարդակի և այն միջոցների համատեքստում, որոնք մեր երկրները ձեռնարկում են այդ ոլորտին աջակցելու համար, անհրաժեշտ է խոսել այնպիսի եզրույթի մասին, ինչպիսին է «մարդակենտրոն ինտեգրացիան», որն առավելագույնս բարենպաստ պայմաններ է ստեղծում քաղաքացիների մասնագիտական զարգացման համար», - նշեց նա։
© Sputnik / Виталий БелоусовՎլադիմիր Կովալյով
Владимир Ковалев - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Վլադիմիր Կովալյով
Նա կարևորեց ԵԱՏՄ երկրների փոխգործակցությունը կրթության հարցերում, առավել ևս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այս տարի շեշտը դրվել է «գիտելիքի ազատության» վրա (ԵԱՏՄ տարածքում ազատություններից մեկը` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատությանը զուգահեռ):
ԵԱՏՄ երկրներում ընդհանուր առմամբ կա ավելի քան 1000 բուհ, որտեղ սովորում է ավելի քան 5,5 մլն ուսանող։
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Իննա Անդրոնովան նշեց, որ այսօր ուսանողներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մագիստրատուրայում բնագիտական առարկաների, ծրագրավորման, տնտեսագիտության (միջազգային առևտրի գծով) նկատմամբ: ԵԱՏՄ երկրների ուսանողների համար ՌԴ-ում անվճար ուսուցումն իրականացվում է 30 ուղղություններով։
© Sputnik / Виталий БелоусовԻննա Անդրոնովա
Инна Андронова - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Իննա Անդրոնովա
Անդրոնովայի խոսքով՝ հայաստանյան բուհերը բավականաչափ ակտիվ չեն մասնակցում ցանցային նախագծին՝ չնայած մեծ ներուժին։
«Հայաստանն ամբողջությամբ չի օգտվում քվոտաներից։ Այստեղ մասամբ մեր մեղքն էլ կա։ Քիչ ենք պատմում այդ մասին։ Դեկտեմբերի 9-ին գալու ենք Երևան՝ բանակցելու։ Երեխաներին կպատմենք ցանցային կրթության առավելությունների մասին», - ասաց նա։
Անդրոնովան ընդգծեց, որ Եվրասիական ցանցային կոնսորցիումը հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում ուսում անցնել Ռուսաստանում և համատեղ պաշտպանությունից հետո ստանալ միանգամից երկու դիպլոմ՝ ռուսական և իրենց երկրի բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ, ինչը շրջանավարտներին հսկայական առավելություն է տալիս աշխատաշուկայում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է նաև, որ փորձի, գիտելիքների փոխանակման գործընթացում ընթանում է շփումների բազայի ձևավորում՝ ինչպես անձի զարգացման, այնպես էլ մասնագիտական որակների համար:
Ֆինանսական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Պավել Սելեզնյովի խոսքով` արդյունքը կլինի ի շահ ընդհանուր տարածքի։
«Մասնագիտությունները, որոնցով կազմակերպվում է ուսուցումը, ուղղված են ինտեգրացիոն գործընթացների ուժեղացմանը՝ լոգիստիկա, մատակարարման շղթաներ, զբոսաշրջային-ռեկրեացիոն ներուժ, բնագիտական ուղղություններ, որոնք թույլ են տալիս թվային շղթա կառուցել և ԵԱՏՄ տարածքը պաշտպանել կիբեռսպառնալիքներից և մարտահրավերներից»,-նշեց Սելեզնյովը:
Նրա խոսքով՝ պետք է ոչ միայն ձգտել բավարարել գործատուների այսրոպեական կարիքները, այլև դեպի ապագա նայել։
© Sputnik / Виталий БелоусовՊավել Սելեզնյով
Павел Селезнев - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2023
Պավել Սելեզնյով
Համատեղ նախաձեռնությունների միասնական տարածք. ԵԱՏՄ ուսանողները հավաքվել են Երևանում
Լրահոս
0