https://arm.sputniknews.ru/20231129/blinkeny-mtadir-e-israjelum-qnnarkel-hradadari-erkaradzgman-harcy-69369512.html
Բլինկենը մտադիր է Իսրայելում քննարկել հրադադարի երկարաձգման հարցը
Բլինկենը մտադիր է Իսրայելում քննարկել հրադադարի երկարաձգման հարցը
Sputnik Արմենիա
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով աշխատում է պայմանավորվածությունը երկարաձգելու ուղղությամբ: 29.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-29T18:08+0400
2023-11-29T18:08+0400
2023-11-29T18:10+0400
ամն
իսրայել
գազայի հատված
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68672630_0:82:1600:982_1920x0_80_0_0_f9fe7cdd6658eb001646aabd4897e2be.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է նոյեմբերի 30–ին քննարկել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի երկարաձգման հարցը: Նա այդ մասին ասել է Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ։Բլինկենի խոսքով` հրադադարի շարունակությունը նշանակում է, որ ավելի շատ պատանդներ կվերադառնան տուն, ավելի շատ օգնություն կհասցվի Գազա:Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ կքննարկի, թե ինչպես կարող է խուսափել այնպիսի հարձակումներից, ինչպիսիք եղան հոկտեմբերի 7–ին՝ միաժամանակ ավելացնելով մարդասիրական օգնությունը և նվազագույնի հասցնելով հետագա տառապանքներն ու զոհերը խաղաղ պաղեստինյան բնակչության շրջանում:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
ամն
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68672630_91:0:1510:1064_1920x0_80_0_0_af8101ac99924dfd92a41c800b640da9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, գազայի հատված, էնթոնի բլինկեն
ամն, իսրայել, գազայի հատված, էնթոնի բլինկեն
Բլինկենը մտադիր է Իսրայելում քննարկել հրադադարի երկարաձգման հարցը
18:08 29.11.2023 (Թարմացված է: 18:10 29.11.2023) Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով աշխատում է պայմանավորվածությունը երկարաձգելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է նոյեմբերի 30–ին քննարկել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի երկարաձգման հարցը: Նա այդ մասին ասել է Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ։
Բլինկենի խոսքով` հրադադարի շարունակությունը նշանակում է, որ ավելի շատ պատանդներ կվերադառնան տուն, ավելի շատ օգնություն կհասցվի Գազա:
«Պարզ է, որ մենք դա ենք ուզում։ Կարծում եմ՝ Իսրայելն էլ է դա ուզում։ Նրանք ջանքեր են գործադրում, որ իրենց համաքաղաքացիներին տուն վերադարձնեն: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում ամեն օր: Պատրաստվում եմ այդ հարցը բարձրացնել վաղը, երբ Իսրայելում հանդիպեմ տեղի ղեկավարության հետ»,– ասել է նա։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ կքննարկի, թե ինչպես կարող է խուսափել այնպիսի հարձակումներից, ինչպիսիք եղան հոկտեմբերի 7–ին՝ միաժամանակ ավելացնելով մարդասիրական օգնությունը և նվազագույնի հասցնելով հետագա տառապանքներն ու զոհերը խաղաղ պաղեստինյան բնակչության շրջանում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։